Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց ներդրումների ցուցակը, եւ նշեց, որ 589 մլն դոլարի ներդրումների ծրագրեր են քննարկվում, որոնք պետք է իրականություն դառնան:
«Մենք ունենք երկու առջնահերթություն՝ մեր զինված ուժերին եւ անվտանգային համակարգի բնականոն զարգացումը եւ տնտեսական հեղափոխությունը: Եթե ավելի կոնկրետ, ապա Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորումը Արցախի ժողովրդի միջազգային ճանաչմամբ, երկրորդը՝ ծայրահեղ աղքատության հաղթահարումը»,-ընդգծեց նա:
Այնուհետև նա պատմեց. «Երբ ես առաջին անգամ մտել եմ իմ աշխատասենյակ, ինձ ասել են, որ մի գործարար փորձում է Հայաստան ներկրել բամբակի սերմեր, որ փորձնական ցանք իրականացվի Արմավիրի մարզում եւ մաքսային մարմիններում խնդիրներ են առաջացել: Ես հետաքրքրվել եմ եւ ասել, որ թույլ տան, որ այդ սերմերը բերեն Հայաստան: Դրանից հետո այդ գործարարը կատարեց իր մտադրությունը եւ հիմա պարզվումէ այդ սերմերը սպասվածից շատ բերք են տվել: Հիմա այդ գործարարը, որ Գավառի Ծաղկազարդ գյուղից է, որոշել է իր ենց գյուղում տեքստիլի գործարան, որտեղ բամբակից թել են ստանում: Իր խոստման համաձայն այդ գործարանը կսկսի աշխատել արդեն հունվարից եւ սկզբնական շրջանում 400-600 աշխատատեղեր կբացվեն»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը