Բաց նամակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին.Պարոն Միրզոյան, նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի Հովքի միջն․ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի 2-րդ նիստը, որի արդյունքում թեկնածուները հավաքեցին հավասար ձայներ ( 4=4 )։ Կառավարման խորհրդի Հովք համայնքի կողմից առաջադրված ներկայացուցիչը, մարզպետարանի ներկայացուցիչը, որը բնակվում է Հովքում, մանկավարժական խորհրդի 2 անդամը ընտրեցին Ս․Ասիրյանին ՝ դպրոցի փոխտնօրենին, որը 12 տարի աշխատում է Հովքի դպրոցում։ Մարզպետարանի մյուս ներկայացուցիչը, որն աշխատում է մարզպետարանում և նախարարության ներկայացուցիչը, երկու ծնող, որոնք գերադասեցին անձնական շահը, ընտրեցին ժպ․ Ս․Սիմոնյանին։ Սիմոնյանը նշանակվելուց մինչև հիմա կոլեկտիվին ներկայանում է որպես մարզպետարանի << մարդ >>, բացահայտ հայտարարել է , որ պատահական չի եկել և երկար է աշխատելու։ Մրցույթը փաստեց նրա հայտարարությունները։ Փաստորեն նորից գործում է Խնամի – Ծանոթ – Բարեկամ կառավարման համակարգը։ Մենք մեր դժգոհությունն ենք արտահայտում։ Հեղափոխությունից հետո նման հովանավորչությունները անթույլատրելի են։
Խնդրում ենք Ձեզ նշանակումը կատարել մեր թեկնածուի ՝ Ս․Ասիրյանի օգտին՝ հաշվի առնելով նրա մանկավարժական փորձը և մանկավարժական կոլեկտիվի խնդրանքը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը