«Ուզում եք փող աշխատել, կեցցե՛ք, բայց դուք կորցնում եք ձեր դաշնակցին՝ հանուն այդ քոսոտ $5 միլիարդի»

Ժամանակը  զրուցել է խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ՌԴ Զինված ուժերի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: – Պարոն Տեր-Գրիգորյանց, վստահ եմ՝ գիտեք, որ Հայաստանի ներքաղաքական վիճակն այսօր բավական հեղհեղուկ է, շուտով կկայանան խորհրդարանական ընտրությունները, և սրան զուգահեռ՝ լարված է իրադրությունը Հայաստանի շուրջ՝ մասնավորապես ՀԱՊԿ-ում  և հետխորհրդային մի քանի երկրների հետ հարաբերություններում: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը թվում է, թե սա սովորական կադրային, տեխնիկական հարց է, առավել ևս, որ գլխավոր քարտուղարն այս կազմակերպությունում շատ բան չի որոշում, բայց այս հարցը վերաճել է լուրջ քաղաքական կոնֆլիկտի Հայաստանի և Բելառուսի միջև: – Այո, դուք ճիշտ եք: Իմ սիրտը շատ է ցավում դրա համար: Ես շատ լավ գիտեմ խնդրի էությունը: – Եվ ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը և ի՞նչ կասեք այս խնդրի վերաբերյալ: – Ես կասեմ, որ այս իրավիճակը շատ վատ եմ գնահատում: Սա շատ վտանգավոր ու տհաճ իրավիճակ է, որը, ցավոք, այնքան էլ Հայաստանի օգտին չէ: Այն վնաս է հասցնում Հայաստանի և ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրների բարեկամությանը: Ցավոք սրտի, այս կազմակերպության որոշ անդամ երկրներ շատ վատ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, որը շատ անզգույշ գործեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հետ կապված հարցում, և դա, բնականաբար, բացասաբար գնահատվեց ՀԱՊԿ-ում: Փաշինյանը պետք է շատ ավելի շրջահայաց լիներ այսպիսի կարևոր հարցերում, որովհետև նա այլևս թերթի խմբագիր չէ, այլ վարչապետ, ընդ որում՝ խորհրդարանական երկրում նա պետության գլուխն է: Բայց նա, առանց գործընկեր երկրների հետ խորհրդակցելու, թույլ տվեց, որ քրեական գործ հարուցվի Խաչատուրովի նկատմամբ: Պետք էր, նախ, այդ հարցը քննարկել գործընկերների հետ, հետո զանգել Խաչատուրովին և ասել՝ Յուրի Գրիգորևիչ, գիտեք ինչ, խնդրում եմ ձեզ մի քանի օրով գալ Երևան, ուզում եմ ձեզ հետ զրուցել: Եվ նա կգար: Բայց նա այլ կերպ վարվեց․ նա հետ կանչեց Խաչատուրովին, իսկ ՀԱՊԿ անդամներն ասացին՝ սպասեք, ի՞նչ եք անում: Հայաստանը պետք է մինչև 2020 թ. ղեկավարեր ՀԱՊԿ քարտուղարությունը: Այդ պատճառով էլ այնտեղ սկանդալ տեղի ունեցավ, և հարաբերությունները Հայաստանի հետ վատթարացան: Եվ երբ Խաչատուրովին հետ կանչեցին, հարց առաջացավ, թե ո՞վ պետք է փոխարինի նրան: Որքան գիտեմ՝ Հայաստանը Խաչատուրովի փոխարեն առաջադրել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, բայց իմ կարծիքով՝ մյուս անդամները չեն ուզում, որ նա գլխավոր քարտուղար լինի: Թեև 1990-ականների սկզբներին, երբ մենք զբաղված էինք Հայաստանի զինված ուժերի ձևավորմամբ, նա մեր ներկայացուցիչն էր ՀԱՊԿ-ում, այնպես որ նա ծանոթ է այս հարցերին: Բայց ես չգիտեմ՝ նա կկարողանա՞ ղեկավարել կառույցը, և չեմ ուզում նրան ո՛չ դրական, ո՛չ բացասական գնահատական տալ: Եվ քանի որ, ըստ ռոտացիայի սկզբունքի՝ ռուսական այբուբենով Հայաստանին հաջորդում է Բելառուսը, վերջինս առաջադրեց իր ներկայացուցչին այդ պաշտոնի համար: Եվ հիմա այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Ես չեմ մասնակցում այդ գործընթացին և չեմ կարող շատ բան ասել այս թեմայի վերաբերյալ: – Պարոն Տեր-Գրիգորյանց, խոսքն ընդհանրապես ռազմական գործողությունների մասին չէ, այլ պատերազմական հանցագործությունների մասին: Չէ՞ որ պատերազմն էլ իր կանոններն ունի: – Այո, դա կոչվում է հումանիտար իրավունք: – Խոսքը դրա մասին է: Եվ նույնը վերաբերում է նաև քաղաքացիական կյանքին: Այսինքն՝ Մարտի 1-ի գործի պարագայում նախկին նախագահին և բանակի հրամանատարությանը մեղադրում են բանակը ներքաղաքական գործընթացներին ներքաշելու և երկրի «սահմանադրական կարգը տապալելու» մեջ: Այո, Դուք կռվել եք Աֆղանստանում, մասնակցել Արցախի ազատագրմանը, բայց չեք սպանել խաղաղ բնակիչների, այլ իրացրել եք Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան իրավունքը: Հետևաբար, ճիշտ չէ Աֆղանստանի կամ Արցախի պատերազմը համեմատել ֆաշիստների հանցագործությունների հետ: – Իսկ դուք գիտե՞ք, որ ժամանակին ինձ Հայաստանից կանչել էին ՆԱՏՕ՝ Բրյուսել, որտեղ ես ելույթ ունեցա պատերազմի հումանիտար իրավունքի թեմայով: Դա տեղի ունեցավ ղարաբաղյան պատերազմի վերջին շրջանում: Տեր-Պետրոսյանը հրաման տվեց, որ ինձ կանչում են ՆԱՏՕ-ում ելույթ ունենալու: – Ոչ, չգիտեի: Եկեք վերադառնանք ՀԱՊԿ-ի թեմային: Հայաստանում էլ հիմա բոլորն ընդունում են, որ Խաչատուրովի հարցում նոր կառավարությունը փոքր-ինչ անզգույշ վարվեց, և կարելի էր ավելի հաշվենկատ լինել: Նա փորձ չուներ, և սխալ թույլ տվեց: Դա նշանակում է, որ այդ մի սխալի համար պետք է պատժե՞ն Հայաստանին: – Ոչ, իհարկե: Ես համաձայն եմ ձեզ հետ: – Այդ դեպքում ինչո՞ւ նրանք չեն համաձայնվում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը այդ պաշտոնում: – Ինչպես ասացի՝ ես ՀԱՊԿ-ում չեմ աշխատում և չեմ տիրապետում ներքին հարցերին: Այդ հարցին կարող է պատասխանել միայն Նիկոլ Փաշինյանը: Մի քանի օր առաջ ես մասնակցում էի Պետդումայում Աֆղանստանի պատերազմին նվիրված լսումներին: Շուտով կլրանա Աֆղանստանի պատերազմի ավարտի 30-ամյակը, և Ռուսաստանի նախագահը հրաման է տվել բարձր մակարդակով կազմակերպել դրան նվիրված միջոցառումները: Եվ այդ լսումների ժամանակ՝ ընդմիջմանը, մի քանի գեներալ ինձ հարց տվեցին ՀԱՊԿ-ի մասին, թե ի՞նչ է այնտեղ տեղի ունենում, և ես պատասխանեցի, որ բոլորն էլ կարող են սխալվել, բայց չի կարելի դրա պատճառով փչացնել հարաբերությունները: Հետո ավելացրեցի, որ Բելառուսը սկսել է ավելի շատ զենք մատակարարել Ադրբեջանին: Իսրայելն ու Ռուսաստանը՝ նույնպես: Ի՞նչ նպատակով է զենք վաճառվում Ադրբեջանին: Այո, ուզում եք փող աշխատել՝ օգտվելով աղմուկից: Կեցցե՛ք: Բայց դուք կորցնում եք ձեր հարազատ ու մերձավոր դաշնակցին: Դուք կորցնում եք ձեր դաշնակցին՝ հանուն ինչ-որ քոսոտ $5 միլիարդի: Դա կոպտագույն սխալ է: – Ինչքան էլ այս վիճակը մեզ դուր չգա, այսպիսին է, ցավոք սրտի, իրականությունը։ Լուկաշենկոն էլ թքած ունի Հայաստանի շահերի ու Ղարաբաղի վրա, Նազարբաևն էլ, մյուսներն էլ։ Եթե փորձենք հարցին մոտենալ առանց հույզերի՝ ինչպե՞ս պետք է գործել այս իրավիճակում։ Այս իրավիճակում, երբ հակադիր շահեր կան գործընկեր երկրներից շատերի հետ, Հայաստանը կկարողանա՞ շարունակել համագործակցությունը ՀԱՊԿ-ում, թե՞ ընդհանրապես իմաստ չունի մնալ այստեղ, պետք է դուրս գալ այդ կազմակերպությունից։ – Տեսնում եք, թե ուր հասավ խոսակցությունը՝ ի՞նչ անել։ Իմ կարծիքով՝ ձեր այդ խոսքերը շատ վտանգավոր են Հայաստանի համար։ Իսկ ո՞ւր գնալ դուրս գալու դեպքում։ Մեդվեդևը մի օգնական ուներ՝ Պրիխոդկո ազգանունով։ Դա այն ժամանակ էր, երբ Մեդվեդևը զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։ Մի անգամ, երբ քննարկում էինք Ուկրաինայի քաղաքականությունը դեպի Արևմուտք, խոսք գնաց Հայաստանի մասին, և նա ասաց՝ «ո՞ւր պիտի փախչի Հայաստանը»։ Իսկ մենք պատասխանեցինք նրան, որ Հայաստանը կգնա այնտեղ, ուր գնաց Վրաստանը, որն այժմ ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, բայց նրան չեն ընդունում։ Նույն ճանապարհով գնաց նաև Ուկրաինան։ Իսկ երեկ մի տեսանյութ էի նայում, թե ինչպես է Ադրբեջանում ուսուցչուհին սովորեցնում փոքրիկ երեխաներին, որ հայերը Ադրբեջանի թշնամիներն են։ Նա հարցնում է՝ «ո՞վ է մեր ամենագլխավոր թշնամին», իսկ երեխաները բացականչում են՝ «հայե՛րը»։ «Իսկ ինչո՞ւ են նրանք մեր թշնամիները»։ «Որովհետև նրանք սպանել են մեր զինվորներին»։ Տեսեք, թե ատելության ինչպիսի քարոզչություն է իրականացվում Հայաստանի դեմ։ Իսկ սա, ի միջի այլոց, պատերազմի նախապատրաստություն է։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am