Պարոն վարչապետ, յա, իրո՞ք, Երեւանի քուչեքում ասեիր՝ ուրիշ բան

lragir.am-ի  զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Պարոն Շարմազանով, Լոռիում ինչպե՞ս է ընթանում Ձեր քարոզարշավը։  Նիկոլ Փաշինյանը Լոռիում կոչ արեց ձայն չտալ ՀՀԿ-ին։ Չեք կարծո՞ւմ, որ ձայն չեք ստանա։

Ես Լոռիում եմ, քարոզարշավն այստեղ նորմալ է անցնում։ Ես կարծում եմ՝ մարդիկ պետք է կոչեր հնչեցնեն, թե ինչու մարդիկ պետք է իրենց ձայն տան, ոչ թե ինչու պետք է ուրիշին ձայն չտան։ Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը եկել է Ալավերդի ու ասել՝ ՀՀԿ-ին ձայն մի տվեք, կարծում եմ՝ վարչապետին բավականին տխուր անակնկալ է սպասվում, որովհետ իր նման 100 հոգի էլ լինի, ՀՀԿ-ին և ինձ ձայն են տալու, որովհետև մարդիկ ունեն թասիբ, ունեն նամուս, գնահատում են իրականացրած աշխատանքը։ Ինչքան ձայն կստանա ՀՀԿ-ն, կորոշի ժողովուրդը։ Բայց չի կարելի գալ Ալավերդի ու հայտարարել՝ ձայն մի տվեք ՀՀԿ-ին։ Յուրաքանչյուր քաղաքական թիմ պետք է իրականացնի իր ծրագիրը։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է ժողովրդին ցույց տա, թե ինչու պետք է իրեն ընտրեն, ոչ թե ինչու պետք է ուրիշին չընտրեն։ Ինչ վերաբերում է վարչապետի տխրահռչակ հայտարարությանը, թե Ալավերդին ՀՀԿ-ի հենակետներից մեկն է, քանի որ նաև Շարմազանովն է ալավերդցի և հույս է հայտնել, որ ոչ մի ալավերդվի ՀՀԿ-ին, նաև Շարմազանովին ձայն չի տա, ես կասեմ՝ պարոն վարչապետ, յա, իրո՞ք։ Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Այսինքն՝ քեզ ի՞նչ է թվում՝ ալավերդցիք թասիբ չունեն, նամուս չունեն, մարդու իրականացրած աշխատանքը չեն գնահատում։ Էդուարդ Շարմազանովը, իր ծնողները, իր եղբայրը, իր ընտանիքը էստեղ են։ Ես 43 տարի կապ ունեմ Ալավերդու հետ։ Ոչ ես, ոչ ինձ հետ կապված որևէ մարդ որևէ լկտի պահվածք, ոչ մի օրենքի խախտում չի արել։ Բացի ժողովրդին ձեռք բռնելուց՝ մենք ուրիշ բան չենք արել։ Եթե գնայիր Երևանի քուչեքում ասեիր, որտեղ ինձ չեն ճանաչում, դա ուրիշ բան, բայց  գաս Ալավերդիում ասես՝ հույս ունեմ, որ ՀՀԿ-ին ձայն չեք տա, ախր դու վաղը գնալու ես, ժողովրդի խնդիրներով էլի ես եմ զբաղվելու։ 5 տարին մեկ գալիս եք ընտրարշավին խոսում եք, թողնում գնում, ժողովրդին էլ խաբում եք։ Եթե ինքը նման հայտարարություն է անում, որը հարիր չէ քաղաքական գործչին, ես էլ ասեմ, որ առնվազն մի քանի հազար ձայն ՀՀԿ-ն Ալավերդիում ստանալու է։ Նշեցիք Փաշինյանը գնալու է, բայց նա հայտարարել է, որ սա անցումային խորհրդարան չի լինելու, գործելու է իր ողջ ժամկետով, այսինքն՝ ոչ մի տեղ չի գնում վարչապետը։ Ինչո՞ւ եք կարծում, որ նա գնացող է։ Գնալն էլ, գալն էլ հարաբերական է։ Ոչ ինքը, ոչ որևէ մեկը հավերժ չեն։ Փաշինյանի ասածն ինձ համար վերջին ճշմարտություն չէ։ Ես չեմ ասում խորհրդարանն անցումային է լինելու կամ չի լինելու, խոսքը դրա մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ քաղաքական գործիչը, մանավանդ պետության ղեկավարը, պետք է լինի բարձր մակարդակի, այլ ոչ թե  քաղաքական բանավեճն իջեցնի քուչի տղու մակարդակի։ Կփռեմ ասֆալտին, էս կանեմ, էն կանեմ։ Եկել էիր Ալավերդի, աղետի գոտուց խոսեիր, կոնկրետ գործողություններից խոսեիր, քո տնտեսական ծրագիրը ներկայացնեիր, մարդկանց ասեիր՝ ինչ պետք է անես, որ աշխատատեղեր բացվեն։ Եկել է Ալավերդի, ասում է՝ հույս ունեմ ՀՀԿ-ին ձայն չեք տա։ Դա նույնն է, որ երբ ինքն ընդդիմություն էր, գնայի Իջևան և ասեի՝ հույս ունեմ, ոչ ոք Փաշինյանին ձայն չի տա։ Բա մարդիկ ինձ վրա չէին ծիծաղի՞։ Չէ՞ որ Փաշինյանն այնտեղ ծնողներ ունի, բարեկամներ ունի, որ իրեն էին ձայն տալու։ Շարմազանովը ալավերցիներին բացի լավից ոչ մի վատ բան չի արել։ Իմ քաղաքական կենսագրությունը մաքուր է, ոչ որևէ մեկի բիզնեսին փայ եմ մտել, ոչ բիզնես եմ արել, ոչ բիզնես եմ խլել։ Ես Ալավերդիում բացի իմ հայրական տնից ոչ մի բան չունեմ, նույնիսկ գարաժ չունեմ։ Ալավերդցիք դա գիտեն ու դու եկել ես տենց բան ես ասում։ Լավ, ինքն իր ասածից գո՞հ է։ Տնաշեն, գոնե ասա՝ քիչ ձայն կտաք, գոնե ասա՝ մեզ ավելի շատ ձայն կտաք։ Դու երկրի վարչապետ ես, քո խոսքի արժեքը պետք է իմանաս։ Հիմա եթե ՀՀԿ-ն ձայն հավաքեց Ալավերդիում, ինքը դրա տակից ո՞նց է դուրս գալու։ Հայաստանի բոլոր քաղաքներում էլ ՀՀԿ-ին ձայն են տալու։ Ի՞նչ ես տվել ՀՀԿ-ին ու չես առել, գնա քո քարոզարշավն արա։ Ես բոլորին կոռեկտ և ծրագրային քարոզարշավ եմ մաղթում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է հանրությանը ներկայացնենք մեր ծրագրերը։ Ես հրապարակային հանդիպումներ եմ ունենում, դռնեդուռ եմ անցնում, փողոցներում եմ քայլում։ Հենց նոր ավարտեցի զբոսանքը Վանաձորի փողոցներում, շատ ազատ, հանգիստ։ Չե՞ք կարծում, որ Փաշինյանի հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ հասարակության մոտ, քանի որ նա ունի մեծ վստահություն։ Ի՞նչ ազդեցություն պետք է ունենա, որ Ալավերդիում ՀՀԿ-ն պետք է ձայն չհավաքի՞։ Ես էլ պատասխանում եմ, որ Լոռու մարզի ցուցանիշները ՀՀԿ-ի համար լինելու են լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը։ Ես չեմ ասում՝ իրենց հաղթելու եմ, ես իրենց հետ մրցման չեմ էլ մտել։ Ես իմ գործն եմ արել, 11 տարի ծառայել եմ հանրապետությանը։ Երբ ինքը իմ արածի 1 տոկոսը կանի, նոր թող խոսի։ Երբ ինձ նման մի քանի երկրում Ցեղասպանություն կճանաչի, երբ ապրիլյան պատերազմում ինձ նման արտասահմանից պատգամավոր կբերի Ղարաբաղ առաջին գիծ, երբ Արցախի քվեարկության ժամանակ 7 երկրներից բարեկամության խմբի պատգամավորները կողմ կքվեարկեն հանուն Ղարաբաղի, այն ժամանակ թող խոսի։ Վարչապետի պաշտոնակատարը քաղաքական բանավեճի կուլտուրան պլինտուսից ցածր մակարդակի իջեցրեց և մինչ օրս ոչ մի ծրագրից չի խոսում։ Սպանեց թողեց՝ ասֆալտին փռենք, վզից բռնենք շպրտենք։ Սենց ինչքա՞ն կարելի է, սա  վարչապետի բառապաշար չի։ Դուք հաղթել եք, եկել եք  իշխանության, ձեր ծրագրերը ներկայացրեք։ Դուք ժողովրդին հաշվետվություն տվեք, թե այս 7 ամսում ինչ եք արել և ինչ եք նախատեսում անել, և ինչպես եք անելու։ Իսկ թե ում կընտրի ժողովուրդը, դա կորոշի հենց ժողովուրդը։ Դեկտեմբերին կյանքը չի ավարտվելու, ոչ շատ ձայն հավաքելուց պետք է հոգեվարքի մեջ ընկնել, ոչ էլ քիչ ձայն հավաքելուց պետք է հոգեվարքի մեջ ընկնել։ Ես արձանագրում եմ, որ այսօր չկա քաղաքական բանավեճ ու դա կատարվում է Փաշինյանի կողմից։ Ինքը 7 ամսվա սուտը, խաբեությունը փորձում է կոծկել ինչ-որ թիրախ ընտրելով։ Վարչապետ մարդ ես, ծրագրից խոսիր։ Բա գա Սպիտակ ու աղետի գուտուց չխոսի՞։ Թող մինչև դեկտեմբերի 9-ը Ալավերդու գործարանը գործարկի։ 600 մարդ անգործ է մնացել, եկել ժողովրդի գլխին լոլո է կարդում։ Ասում է վատագույն դեպքում Թեղուտում կաշխատեն, ի՞նչ Թեղուտ, դուք չինացիների հետ ի՞նչ կապ ունեք։ Չինացիների հետ մեր կառավարությունն է բանակցել, ես շատ լավ տեղյակ եմ։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամենաբարձր պետական մակարդակով։ Իշխանափոխությունից հետո բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Ասում է՝ նոր գործարան կբացենք. Ներդրումների նմա՞ն, որ 100 մլն-ից 8 մլն դարձավ, կարմիր գծերի նմա՞ն, որ ասեցիք կհանենք, ու չեք հանում, աշխատատեղերի նմա՞ն, որ ոչինչ չեք անում, ԵՏՄ-ից դուրս գալու նմա՞ն, որ ասում էիք դուրս ենք գալու ԵՏՄ-ից, բա ինչի՞ դուրս չեք գալիս։ Փաշինյանի գոռգոռոցն այնքան շատ է, որ մնացածի որևէ քաղաքական ծրագիր լսելի չէ։ Առավոտ գոռում է, երեկոյան գոռում է, ինչի՞ ես գոռում, այ ցավդ տանեմ։ Ո՞վ է հետևիցդ ընկել։  Քաղաքականության մեջ կա չգրված օրենք, հայհոյում է, կոպտում է, ոչ կոռեկտ բառապաշար օգտագործում է նա, ով ասելիք չունի։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Թե Բաքուն, թե Անկարան «փափուկ շանտաժի» տրամաբանությամբ «կլանում» են Հայաստանի կառավարությանը. Հակոբ Բադալյան «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնի «Արարատ 73»-ի հարցը ո՞նց եք լուծելու, կամ «Արարատ» կոնյակի, կամ Արարատ համայնքի․ Ռուբեն Մխիթարյան Արարատը մեր քաղաքակրթական ինքնության խորհրդանիշ է և ոչ երբեք տարածքային պահանջ․ Սուրենյանց Մալաթիայի թաղապետարանի մոտ Opel-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում Լևոն Մնացականյանն այն մարդկանցից է, ում շնորհիվ կաշկանդվում եմ խոսել իմ երրորդական զրկանքների մասին Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հատոնը Վեհափառ Հայրապետը կ՚օրհնէ հաւատացեալ ժողովուրդը Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքով Ձեր առաքինության մասին բազմաթիվ փաստեր կմեջբերեի, եթե չլիներ չվնասելու մտահոգությունս. Աշոտ Ղուլյան Արցախի պահպանման համար ամեն ինչ տված, այսօր Բաքվում գերության մեջ գտնվող գեներալը նշում է 60-ամյակը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել Համլետ Մխիթարյանը կդառնար 63 տարեկան․ Հենրիխն արձագանքել է Փյունիկի գրառմանը Ո՞ր կետում են ավարտվելու այս պահանջները, երբ հասնելու ենք «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին Կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ Մերժեք եսասիրությունն ու փառամոլությունը․ Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Թուրքիայի գլխավոր շտաբի պետը կայցելի Ադրբեջան Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է իր խաչելությունը՝ հույս ունենալով, որ գալու է Տիրոջ Հարությունը Վելայաթիին օգտագործել է Առան տեղանունը՝ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչվելու իրավունքը Թուրքիան չի ճանաչում Հայաստանի ինքնիշխան տեղանունները և Սյունիքը դիտարկում է այլ հարթության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am