ՀՀԿ- ն հույսը «թիկնազորի» վրա է դրել. «սուրբը» կբարեխոսի՞ կուսակցության համար

«Հրապարակ» թերթը գրում է. ««Մեզ համար լավագույն վիճակը Լոռիում է, էնտեղի մեր թիմը բավականին ուժեղ է՝ Հովիկ Սահակյան, Գագիկ Մելիքյան, Շարմազանով, Վահրամ Բաղդասարյան, գումարած՝ «Տաշիրը»»,- ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը։ Մեզ հետ զրույցում ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց․ «Հա, գնալու եմ տնետուն, չոքեմ, աղաչեմ, պաղատեմ՝ ՀՀԿ-ին ձայն տան, սա իմացեք»։ «Լավ է ՀՀԿ-ի վիճակը նաև Տավուշում՝ Հովիկ Աբովյանն է այնտեղ լրջորեն աշխատում»։ Նախկին մարզպե՞տը, է՞ն, որ եկեղեցում իր սրբապատկերն էր նկարել տվել՝ «սուրբը» կբարեխոսի՞ ՀՀԿ-ի համար։ «Չէ ինքը լավ կապեր ունի, կկարողանա բավականին ձայներ ապահովել։ Ահավոր վիճակ մեզ համար Շիրակում ու Սյունիքում է։ Ցավալի է, որ Շիրակում այս պահին «ասողները» նախկին ՀՀԿ-ականներ են՝ Ֆելիքս Ցոլակյանն ու Արման Սահակյանը, որոնք աշխատում են ՔՊ-ի համար։ Սյունիքում նույնպես ՔՊ-ի «տասովկան» ապահովում է ՀՀԿ-ական նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Մալաթիա-Սեբաստիայում նույնպես շատ թույլ ենք՝ Սամվել Ալեքսանյանն աջակցում է փոխվարչապետին, իր «ճտերն» էլ՝ Փաշինյանի աներձագին։ Էրեբունում նույնպես թույլ ենք, որովհետեւ Մհեր Սեդրակյանն «աբիժնիկ» է ՀՀԿ-ից, Սնխչին՝ Կարապողոսյանը, որոշ չափով կկոմպենսացնի այնտեղ։ Լավ է վիճակը նաեւ Կոմիտաս-Դավթաշեն ուղղությամբ՝ Սահակյաններն են այնտեղ կուրացիա իրականացնում։ Արման Սահակյանը շատ ձայն ունի, Կոմիտասում էլ ինտելիգենցիան է ապրում, Վիգենին կընտրի։ Իսկ Նոր Նորք-Ավանում ամենալավ վիճակն է՝ Տարոնն է աշխատում, Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), Անդրանիկ Մարգարյանի հին շրջապատն է»,- նկարագրեց ՀՀԿ-ականը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am