Ես եմ զանգե՞լ. Մարտի 1–ի գործով քննչական խմբի ղեկավարը հակադարձում է Վանեցյանին

Մարտի 1–ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը չի հիշում՝ հայտնի գաղտնալսման մեջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ասված «դատավոր Հրաչն» ինքն է, թե չէ։ «Հեռախոսազրույցի տեսանյութը ես նայել եմ ու այնտեղ իմ կողմից զանգ կատարելու մասին ոչինչ չկա։ Ես եմ զանգե՞լ, անկեղծ ասած, ներկա պահին չեմ հիշում։ Չեմ կարող հիշել, ուստի չեմ կարող հերքել»,– NEWS.am–ին ասաց Հրաչյա Մուշեղյանը։ Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ընթացքում Արթուր Վանեցյանը բառացի ասել է հետևյալը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ պատասխանել է. «Հա, կալանքը որ տանք, նորմալ սաղ կսկսեն գրել, ընգեր, ինձ թվում ա...»։ Ձայնագրության հրապարակումից հետո տեղեկություն տարածվեց, որ խոսքը Հրաչ անունով առաջին ատյանի դատավոր Վաչե Մարգարյանի մասին է, որը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Մեկ ամիս անց Արթուր Վանեցյանը «հիշեց», թե ով է դատավոր Հրաչը։ «Հրաչը ասում եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին։ Նրա անունը Հրաչ է, չեմ էլ ճանաչում իրեն, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներիս նստած տղան է։ Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ «Հրաչն, ի՞նչ ա ասում», պատասխանում է՝ «Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա», ասում եմ՝ «դե ուրմեն, ուզի-չուզի՝ պետք ա տա»։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am