Եգիպտական ինքնաթիռն առևանգել է Իբրահիմ Սամահան/տեսանյութ/
EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռն առևանգել է Իբրահիմ Սամահան։ Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի պետական հեռուստաընկերություններից մեկը, հայտնում է Reuters գործակալությունը։ Այս տեղեկությունը, սակայն, չի հաստատվել: Գործակալության լրագրողը հայտնել է, որ Սամահայի ազգությունը հայտնի չէ, բայց նրա անունը Եգիպտոսում տարածված անուն է։ Եգիպտական ինքաթիռը առևանգողը պահանջել է իր գրած նամակը հանձնել Կիպրոսում ապրող մի կնոջ,ով հավանաբար Լիբիայի քաղաքացիություն ունի։ The Telegraph-ը՝ վկայակոչելով Կիպրոսի լրատվամիջոցներին, հայտնում է, որ սոցցանցերում EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավը պատկերող կադրեր են հայտնվել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը նվազեցնում արագությունը Լառնակայի օդանավակայանի թռիչքուղու վրա՝ կանգնելուց առաջ։
