8 օր ավելի Արցախում մնալու համար քաղաքացուն մուտքի արգելանք է դրվել, տուգանք նշանակվել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է գրել Արցախի մի բնակիչ: Այն ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոʹն Փաշինյան Ես ծագումով Արցախից եմ, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից, բայց հանգամանքների բերումով, ինչպես շատ հայեր, դարձել եմ Ռուսաստանի քաղաքացի: Ամեն տարի մեկնում եմ Ղարաբաղ՝ հայրական տուն, որտեղ ունեմ հորիցս ժառանգված սեփականություն: Ս.Թ. ապրիլի 16-ից ես դարձյալ հարազատ օջախում էի՝ Խնապատ գյուղում, որտեղ հիվանդության պատճառով մնացի սովորականից շատ ավելի՝ մինչև հոկտեմբերի 23-ը: Հիվանդությունն այնպիսին էր, որ ես Ռուսաստան մեկնեցի արդեն եղբորս ուղեկցությամբ: Սահմանին՝ Բագրատաշենի անցակետում, պարզվեց, որ ես խախտել եմ սահմանված կարգը և Հայաստանի Հանրապետությունում 180 օրվա փոխարեն մնացել 188 օր, որն էլ հիմք դարձավ, որ իմ նկատմամբ դրվի Ռուսաստանից Արցախ մեկնելու արգելանք, այլապես պետք է վճարվի 50.000 դրամ՝ որպես տուգանք ՀՀ-ում 180 օրից ավելի գտնվելու համար: Արդյո՞ք սա անհեթեթություն չէ պարոն Փաշինյան: Երբ տուգանք կամ արգելանք է սահմանվում Ռուսաստանի այն բնակիչների նկատմամբ, որոնք ծագումով գոնե Ռուսաստանից չեն, որի մասին կա նույնիսկ նշում ռուսական անձնագրերում: Ես երբևէ Ղարաբաղը չեմ առանձնացրել Մայր հայրենիքից՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության անբաժան մասը: Բայց ներկա պահին, ուզենք-չուզենք, որը նաև ընդունվում է Ձեր կողմից, Արցախը հանդիսանում է որպես առանձին հանրապետություն: Ես չեմ մեկնել Հայաստանի Հանրապետություն և այնտեղ նույնիսկ մեկ րոպե չեմ հանգրվանել, որ իմ նակատմամբ արգելքներ դրվեն: Անմիջականորեն մեկնել եմ Ղարաբաղ, իմ ծննդավայրը, ընդամենը հատելով ՀՀ-ի պետական սահմանը և հարազատ գյուղից զատ այլ վայր չեմ մեկնել, որի մասին կան ապացույցներ՝ ներառյալ մուտքը Արցախ և գյուղական համայնքի տեղեկանք-վկայությունը: Այլ երկրներում ապրող ծագումով արցախցիների նկատմամբ Արցախում նման արգելք կամ սահմանափակում չկա և ես չեմ խախտել այն երկրի օրենքը, որտեղ մեկնել եմ: Նկատի ունենալով վերոհիշյալը, հարգելի պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը՝ չեղյալ համարելու արգելանքն իմ նկատմամբ և հնարավորություն տալու Հայաստանի Հանրապետության տարածքով անարգել մուտք գործելու Արցախի Հանրապետություն: Սարմեն Ազիզբեկի Հակոբյան Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի նախկին բնակիչ, ներկայումս Ռուսաստանի դաշնության Ստավրոպոլի երկրամասի քաղաքացի»:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am