ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց 13 թեկնածուների գրանցումը. ովքեր են նրանք

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների, դաշինքների ցուցակներով առաջադրված 13 պատգամավորների թեկնածուների գրանցումը՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ ԿԸՀ-ն ստացել էր ինքնաբացարկի մասին 14 դիմում: Դրանցից կեսը ներկայացվել են նոտարական վավերացումով, կեսը՝ առանց նոտարական վավերացման: Առանց նոտարական վավերացման ներկայացված դիմումատուները ներկայացրեցին իրենց անձնագրերը և վերահաստատեցին իրենց դիմումները: ԿԸՀ-ը քվեարկություններով՝ 6 կողմ և 0 դեմ ձայներով ընդունեց դիմումները: ԿԸՀ-ը ուժը կորցրած ճանաչեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջարկված թեկնածու Արևիկ Նավոյանի, «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Արսեն Սարգսյանի, Հայկանուշ Միրոյանի, Նունե Միրոյանի, «Լուսավոր Հայաստան« կուսակցության պատգամավորի թեկնածու Արփինե Նուրջանյանի, Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Արսեն Ղուկասյանի գրանցումները: Ինքնաբացարկի դիմում ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Կարինե Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին և չէր թողել իր հեռախոսահամարը: Նրա դիմումը կքննարկեն նոյեմբերի 29-ին նիստում: ԿԸՀ-ն քվեարկությամբ ուժը կորցրած ճանաչեց Հանրապետական կուսակցության թեկնածու Սարգիս Սահակյանի, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներ Նինա Հովհաննիսյանի, Բագրատ Եսայանի, Արմեն Ղորխմազյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Ռոբերտ Մելքոնյանի և «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Գագիկ Հովհաննիսյանի, Ցոլակ Գրիգորյանի գրանցումը:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am