Դատարանը հաստատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի դատավճիռը
Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել քրեական հեղինակություն Զաքարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) դատավճիռը, որը դատապարտվել էր մոտ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, դատարանի դահլիճից փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը մարտի վերջին Քալաշովին դատապարտել էր 9 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման, որը կրելու է խիստ ռեժիմի գաղութում, նրա մերձավոր համախոհ Անդրեյ Կոչույկովը (Իտալացի) գաղութ էր ուղարկվել 8 տարի 10 ամսով: Մնացյալ 12 ֆիգուրանտները դատապարտվել էին 7-ից մինչեւ 9 տարվա ազատազրկման:
