Առևանգված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորներն ազատ են արձակվել
Ավիաընկերության ինքնաթիռն առևանգողի հետ բանակցություններից հետո, ազատ են արձակվել գրեթե բոլոր մարդիկ՝ բացի օդանավի անձնակազմից և հինգ օտարերկրացուց,հայտնել է EgyptAir ավիաընկերությունը Twitter-ում : Ավելի վաղ Associated Press-ը հայտնել է, որ առևանգողը թույլ է տվել օդանավից դուրս գալ կանանց և երեխաներին, Agence France-Presse-ը հաղորդում է, որ օդանավից դուրս են եկել Եգիպտոսի քաղաքացիություն ունեցող կանայք և երեխաները: Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսից աղբյուրներին, հայտնում է, որ օդանավում կա Մեծ Բրիտանիայի 8 և ԱՄՆ-ի 10 քաղաքացի։
