«Իմ քայլը» դաշինքի տնտեսագետ թեկնածուներից մեկին ասեք, որ մանիպուլյացիան ոտքից գլուխ իրենց քաղաքականությունն է

«Իմ քայլը» դաշինքի տնտեսագետ թեկնածուներից մեկին ասեք, որ մանիպուլյացիան ոտքից գլուխ իրենց քաղաքականությունն է: Ժամանակ չկա մանրամասն անդրադառնալու բեռի այն ծանրացմանը, որ կրելու են ոչ թե արդեն իսկ աշխատողները, այլ աշխատաշուկա նոր մուտք գործողները: Դե նրանք, էլի, որոնց Նիկոլ Փաշինյանը «անբան» էր անվանել: Հ.Գ. Սույն տնտեսագետը տիեզերական սխալ է գտել իմ խոսքում, պարզվում է՝ ես «եկամտային հարկ» տերմինի փոխարեն օգտագործել եմ «եկամտահարկ» տերմինը: Խորհուրդ եմ տալիս սույն անձին ուղղել «ամեն ինչի» գիտակ վարչապետին, ախր ինքն էլ նույն տերմինն է օգտագործում: Թե՞ վարչապետին ուղղել չի հանդգնի: