Դավիթ Շահնազարյանը հանցագործ ռեժիմի փաստաբանի դերն է ստանձնել.Արարատ Միրզոյան

« Դավիթ Շահնազարյանը ստանձնել է հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Ես մեծ տարակուսանք ապրեցի, երբ իմացա, որ Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ-ի ցուցակում է եւ հիմա էլ տարակուսանք եմ ապրում տեսնելով, թե երբեմնի ընդդիմադիր, քաղհալածյալի ու ընդդիմադիրի դրոշ ծածանած մարդը ինչ ջերմեռանդությամբ է ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Ավել մեկնաբանություններ թերեւս թույլ չտամ, բայց ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի արդեն որերորդ ձեւակերպումը աղերս չունի ճշմարտության ու ազնվության հետ: Ավելին ասեմ, գիտակցված սխալ կողմը պաշտպանելն է, ինչը երեւի ավելի վատ է, քան չգիտակցված սխալ անելը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի արտահայտած մտքերին: