Վրաստանի վարչապետը քվեարկեց

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիններից մեկն է քվեարկել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նա քվեարկել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին ընտրական տեղամասերի բացումից անմիջապես հետո: «Ես ձայնս տվեցի Վրաստանի խաղաղ եւ եվրոպական զարգացման օգտին»,- հայտարարել է Բախտաձեն լրագրողներին եւ կոչ է արել բնակչությանը՝ ակտիվություն հանդես բերել: