Ռուսական դպրոց եմ կառուցելու, որ մեր հայրենակիցները գան՝ բնակարանը կա, դպրոցն էլ. Գագիկ Ծառուկյան

“ Հայաստանի միջին խավը 27 տարի բնակարան չի գնել, ինքը բնակարանաշինության ծրագիր է անում: Հայաստանի բոլոր խոշոր քաղաքաներում, ըստ նրա, նման քայլեր պետք է արվեն: Հայաստան եկող աբովյանցիների բնակարանային հարցերը լուծվում են, բայց մարդիկ բարձրացնում են նաև երեխաների դպրոցի հարցը: Ինձ ասում են, լավ, պարոն Ծառուկյան ջան, գալիս ենք, բնակարանի հարցը կարգավորել ենք, բա իմ երեխեն 5-6-րդ դասարան ա, կրթությունը հիմա ռուսական ա, որ գամ ո՞նց եմ անելու: Ասեցի՝ ճիշտ ես ասում: Ուրեմն դրա համար ես իմ աբովյանցիներին խոսք եմ տալիս, որ այդ թաղամասում նաև ռուսական դպրոց եմ կառուցելու, որ մեր հայրենակիցները գան, բնակարանը կա, դպրոցն էլ”,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է հայրենադարձության խնդրին: “ Խնդիրները պետք է կարգավորել, հետո մտածել ներգաղթի մասին: Այսօր մարդիկ, ես փշաքաղվում եմ, ասում են՝ Ծառուկյան ջան, գանք, բա իմ երեխեն ռուսական կրթություն ա ստացել: Եվ այդպես մենք բոլոր պայմանները պետք է ստեղծենք, բոլոր ոլորտներում պետք է աշխատել: Միայն ներդրումը չէ: Հարց չկա, ներդրումն անում են, բիզնեսի զարգացման համար է դա, բայց ընդհանուր ժողովրդի համար, բոլոր ոլորտներում տարեկան ներդրումներ պետք է արվեն”,- հավելեց նա: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ներդրողին պետք չէ խնդրել, որ գա Հայաստան, պետք է պարզապես հարևան երկրների համեմատ հարկերը մի փոքր իջեցնել, և ներդրողը կգա: Ըստ նրա՝ մարդը տնտեսական աճը պետք է զգա իր վրա՝ իր սառնարանը բացելով: “Էսօր ոչ մեկի հետ խոսել չի լինում, վրդովված են, նեղված են, հիասթափված են: Բայց սաղ սպասում են, որ լավ ա լինելու: Այո, անպայման լավ ա լինելու, մենք թույլ չենք տալու, ամեն ինչ անելու ենք”,- նշեց նա: Այսօր, ըստ Ծառուկյանի, պետք է արվի տնտեսական հեղափոխություն, ինչի հնարավորությունը կա:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am