Egypt Air-ի ինքնաթիռի օդաչուն հայտնել է առևանգման և ուղղությունը փոխելու մասին
Egypt Air ավիաընկերության առևանգված ինքնաթիռի հրամանատարը հասցրել է Կահիրեի դիսպետչերներին հաղորդել առևանգման մասին ու հայտնել, որ ուղևորվում են Կիպրոս։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է «Ալ-Բալյադ» լրատվական կայքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ինքնաթիռը։ Այն վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում։ Նշվում է, որ առևանգողը սպառնացել է պայթեցնել մահապարտի գոտին։
