Պարո՛ն Հարությունյան, Դուք շարունակում եք երեխաներին օգտագործել էժան փիառի համար

Պարո՛ն Հարությունյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ Դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ Դուք ԿԳ նախարար եք, ավելին՝ գիտությունների թեկնածու, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանում եք, բայց շարունակում եք երեխաներին օգտագործել էժան փիառի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսքն ուղղելով կրթության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին։ Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստատեսության եթերում նախարարի պաշտոնակատարնն ասել էր, որ հանրակրթության ներկայիս վիճակի լավագույն բնութագրիչն այն է, որ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երկու որդիները հաճախում են մասնավոր դպրոց։ Դրան ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր Հարությունյանին. «Եթե մի անգամ էլ քեզ թույլ տվեցիր մեջբերել իմ երեխաների անունները, անգամ քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը քեզ չի օգնի»։ Արձագանքելով Աշոտյանի գրառմանը՝ Հարությունյանը այսօր պարզաբանել էր, որ խոսքը Աշոտյանի՝ որպես ԿԳ նախարար որոշման աբսուրդության մասին է և ոչ թե նրա երեխաների։ Ի պատասխան՝ Աշոտյանը գրել է. Իսկ ոչ պետական դպրոցում սովորող բազմահազար երեխաներին այլ պետության բանակում ծառայելու հետ համեմատելը խոսում է միայն այն մասին, որ Դուք չեք գիտակցում, թե ինչպիսի պատասխանատու և կարևոր պաշտոն եք ստացել քայլարշավի արդյունքում: Ձեր և պատահական այլ պաշտոնյաների ջանքերը շեղել իմ ուշադրությունը Նիկոլ Փաշինյանին անողոք և հիմնավոր քննադատելուց ի սկզբանե դատապարտված են: Ես կհասցնեմ բոլորիդ հետևից»: Հ.Գ. Դուրս եկե՛ք Փաշինյանի թիկունքից, թեպետ դա էլ Ձեզ չի փրկում Ձեր՝ բանակի ազատման հիմքերի մասին և այլ տհաճ խոսակցություններից: «Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարարի աբսուրդային մտքերի մասին է և ոչ թե իմ երեխաների: Մի՛ թաքնվեք Նիկոլ Փաշինյանի թիկունքում: Ի դեպ, շնորհակալ եմ երեխաներիս մասին լավ խոսքերի համար, իսկ Ձեր նշած անհոգ մանկությունը լիարժեք կլինի, երբ լավ կրթական համակարգի մասին անիմաստ խոստումներ տվող նախարարը իրեն թույլ չտա իրենց անունը շահարկել սեփական անձի մասին հիշեցնել տալու նպատակով:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am