Նիստի ընթացքում հետաքրքիր բաներ են պարզվել. Հայկ Ալումյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն ընդմիջվել է: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատական նիստի ընթացքում հետաքրքիր բաներ են պարզվել, սակայն չմանրամասնեց, թե ինչ հիմքով են ինքնաբացարկ հայտնելու դատավորին։