Կիևում անհայտ անձինք ծխի ռումբեր են նետել ադրբեջանցի գործարարի պատկանող առևտրի կենտրոնի ուղղությամբ. տեսանյութ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձինք երեկ երեկոյան ծխի ռումբեր են նետել ադրբեջանցի գործարար Վագիֆ Ալիևին պատկանող Ocean Plaza առևտրի կենտրոնի շենքի ուղղությամբ, փոխանցում է ուկրաինական Strana.ua-ն:
Շենքի ներսը ծխով լցվելուց հետո իրավապահները ստիպված են եղել տարհանել ներսում գտնվող մարդկանց: