Շիրակի նորանշանակ մարզպետը կադրային ջարդ է սկսել
««Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետ նշանակվելուց մեկ շաբաթ անց մարզպետարանի երկու աշխատակցի ազատել է աշխատանքից և նրանց փոխարեն նշանակել իր կուսակիցներին: Մասնավորապես՝ մարզպետը մարտի 11-ին աշխատանքից ազատել է նախկին մարզպետի օգնականներ Արաքսյա Կիրակոսյանին և Տիգրան Շահբազյանին: Նրանց փոխարեն մարզպետի օգնական են դարձել դաշնակցականներ Թաթուլ Մանուկյանը և Արմեն Պետրոսյանը: Վերջինս հայոց լեզվի և գրականության մասնագետ է, իսկ Թ. Մանուկյանը եղել է Սարատակ համայնքի ավագանու անդամ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
