Ոստիկանները կասկածվում են մարդկանց առևանգման մեջ
Մեքսիկայի արևելյան Վերակրուս նահանգի Պապանտլա քաղաքում ձերբակալվել են առնվազն 40 ոստիկաններ՝ մարդկանց առևանգումների կասկածանքով: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածվում են ընթացիկ տարվա մարտի 19-ին երեք երիտասարդների անհետացմանը մասնակցություն ունենալու համար։ Հայտնի է, որ ոստիկանները հարցաքննվել են նահանգի դատախազության և ռազմածովային ուժերի նախարարության ներկայացուցիչների կողմից։ Քաղաքի փողոցներում սահմանվել է ուժեղացված պարեկություն։
