Կհասնենք նրան, որ Հայաստանում գազին գինն առնվազն 30% իջնի . Խաչատուր Քոքոբելյան

«Մեր հերոսը ՀՀ քաղաքացին է։ Եթե մյուս ուժերը խոսում են տարբեր խնդիրների մասին, մենք առաջարկում ենք լուծումներ։ Մենք կարող ենք հասնել նրան, որ Հայաստանում գազին գինն առնվազն 30% իջնի: Մյուսները դա չեն արել, որովհետև մասնաբաժին ունեն » -, Ծաղկահովիտ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը: Խոսքը թե՛ ՀՀԿ-ի ղեկավարների մասին է, ոչ թե շարքային հանրապետականների։ Էլեկտրաէներգիայի գինը կարելի է իջեցնել առնվազն 10%-ով՝ կորուստների հաշվին։ Այսօրվա իշխանությունը պարտավոր է ժամ առաջ այդ հարցը լուծել,հայտարարեց նա: Նա դեմ արտահայտվեց կարմիր գծերին և տեսախցիկներին՝ դա կոչելով «քաղաքացու գրպանահատություն»։ Խոստանալով աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում՝ Խ.Քոքոբելյանը հայտարարեց. «Չկա չլուծվող հարց»։ Թեկնածուն հայտարարեց, որ ՀՀԿ-ականներն իրենք են իրենց իշխանության տարիներին ստեղծել մտահոգություններ, որ հետո ապավինեն մտահոգների ձայները. «Տղերք, անհարմար ա, էդ մտահոգությունը դուք եք առաջացրել»։