Վայոց ձորում տղամարդը բռնություն է գործադրել խորթ դստեր նկատմամբ, կատարել անառակաբարո գործողություններ

Վայոց Ձորի դեռահաս բնակչուհին հոգեկան տառապանքների է ենթարկվել տանը՝ մոր ամուսնու կողմից։ Աղջիկն ապրել է մոր հետ, ով երկրորդ անգամ էր ամուսնացել։Խորթ հայրն անչափահաս աղջկան մեղադրել է վատ վարք ունենալու մեջ, և չի ցանկացել, որ նա ապրի իր ընտանիքի հետ մեկ հարկի տակ: Նշված տրամադրվածությամբ պայմանավորված նա տեւական ժամանակ բռնություն է գործադրել դեռահասի նկատմամբ’ պատճառելով վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ: Ըստ մեղադրանքի՝ վերոնկարագրյալ գործողությունները, կրելով շարունակական բնույթ, հերթական անգամ դրսևորվել են նրանում, որ նա, 2018թ. հուլիսի 18-ին ալկոհոլ օգտագործած վիճակում, Մալիշկա գյուղում վարձակալած իրենց տանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ աղջկա հասցեին տվել է լկտի արտահայտություններ, քաշել ու պատռել է նրա վերնաշապիկը, դիտավորությամբ 3-ից 4 սնգամ հարվածներ  հասցրել նրա մարմնի տարբեր մասերին’ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Բացի այդ, նա մի քանի անգամ  անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին,  ինչին փորձել է աղջիկը դիմադրել եւ սպառնացել կատարվածի մասին պատմել մորը։ Քննության տվյալներով՝ տղամարդու բռնության թիրախ է դարձել ոչ միայն խորթ աղջիկը, այլ նաեւ կինը։ Բացի այդ, 2018թ. հուլիսի 29-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանություն ընթացքում տղամարդը ծեծել է կնոջը՝ հարվածներ  նրա գլխին և դեմքին’ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 118-րդ հոդվածով:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am