Հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել. Արշավիր Ղարամյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանն անդրադարձել է այսօր՝ նոյեմբրի 26-ին, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի Թալինում արված հայտարությանը եւ քննադատել այն: «Այսօր, արդեն նախկին ազատամարտիկ՝ սասուն միքայելյանը իր պատկերացմաmբ կարևոր «պատմական» հայտարարություն է արել, արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին, ասել է թե հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել: Դիմում եմ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին ՝ Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» սասուն միքայելյանին»,- գրել է նա: