ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքում կրակոցներ են հնչել
ԱՄՆ-ում Կապիտոլիումի շենքում կրակոցներ են հնչել: Ոստիկանությունը տարհանել է Կոնգրեսի շենքը, տեղեկացնում է Associated Press-ը: Կրակոցների մասին լուրից հետո Սպիտակ տունը նույնպես շրջափակվել է: Նախնական տվյալներով՝ կրակոցները հնչել են Կապիտոլիումի զբոսաշրջային կենտրոնում: Ներկա պահին կրակոցների պատճառը հայտնի չէ, տուժածների մասին տեղեկություններ չկան:
