Հաշվեհարդար ՀՀԿ-ում. Դժվարամարս անակնկալը. Ով ում հաշիվներն է մաքրելու

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը սկսելով իր քարոզարշավը՝ հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ի գիշերը Նիկոլ Փաշինյանին մեծ անակնկալ է սպասվելու: ՀՀԿ-ն, հավանաբար, նկատի ունի այն, որ տանելու է սպասվածից ավելի շատ ձայն: Ներկայումս քչերն են կարծում, թե ՀՀԿ-ին կհաջողվի հաղթահարել անցողիկ շեմը կամ լինել թեկուզ երրորդ ուժը, այսինքն՝ չհաղթահարողների մեջ էլ լավագույնը: Մյուս կողմից, սակայն, մենք պետք է նկատի առնենք այն, որ թավշյա հեղափոխության ձայների դիապազոնից դուրս մնացած փոքրաթիվ ձայները, այնուհանդերձ, բավականին անկանխատեսելիության միջավայրում են՝ հաշվի առնելով այն, որ այդ ձայների համար պայքարող ուժերի դիապազոնն էլ բավականին լայն է՝ ռադիկալ «Սասնա ծռերից» մինչեւ հանրությանն անանոթ նոր ուժեր՝ իրենց ամենատարբեր գաղափարներով, միաժամանակ հին ենթակառուցվածքներ տնօրինող ԲՀԿ ու նաեւ ՀՀԿ եւ այսպես ասած՝ ազատական դաշտում գործելու հավակնություն ներկայացնող միավորներ ու մեկ էլ մի ուժ՝ ՕԵԿ: Ահա այս բազմազանության պայմաններում, իհարկե, անկանխատեսելիությունը շոշափելիորեն մեծանում է, իսկ դա էլ իր հերթին ՀՀԿ-ին տալիս է «անակնկալի» հնարավորություն: Սա մի իրավիճակ է, որի հետ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ: Մյուս կողմից՝ իրավիճակը հիշեցնում է այն ֆուտբոլային թիմերին, որոնք իրենց միավորները վաստակել են, եւ այսպես ասած՝ վաստակածը ինքնին թույլ չի տալիս որեւէ մրցանակային տեղի հավակնել, բայց այդ հույսը կա, եթե մյուս թիմերը չկարողանան իրենց հերթին վաստակել իրենց հասանելիք միավորները: Այսինքն՝ ՀՀԿ հույսը մյուսների անհաջողությունն է կամ անարդյունավետությունը: Կկարողանա՞ն մյուս քաղաքական ուժերը,- հասկանալիորեն այդ թվում չէ հեղափոխության թիմը,- վաստակել իրենց հասանելիք միավորները եւ թույլ չտալ, որպեսզի Հանրապետականը իրենց անհաջողության հաշվին գրանցի սեփական հաջողությունը: Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ «անակնկալ» արդյունքը իր հերթին բավականին ուշագրավ խմորումներ է խթանելու այդ կուսակցությունում: Բանն այն է, որ այդ «անակնկալի» պտուղներն, այդուհանդերձ, քաղելու են խիստ սահմանափակ թվով ՀՀԿ-ականներ, եթե ՀՀԿ-ն անցնի խորհրդարան: Իսկ նկատի ունենալով այն, որ այդ ուժն այլեւս իշխանություն չէ, մանդատից բացի՝ այլ պտուղ ընտրությունը գործնականում չի տալու: Սրան զուգահեռ՝ ստացվելու է նաեւ, որ ընտրությանը մասնակցելու կողմնակիցները ճիշտ էին, չմասնակցելու կողմնակիցները՝ սխալ: Եվ քանի որ «պտուղները» քիչ են եւ քիչ են լինելու նաեւ հետագայում, ապա կուսակցության ներսում խթանվելու է խմորումների նոր փուլ եւ «անակնկալ հաջողությունը» կարող է նույնիսկ «մարսողական» խնդիրներ առաջացնել ՀՀԿ-ի ներսում: Համենայնդեպս, դեկտեմբերի 9-ի արդյունքը այդ միավորի ներսում, ըստ էության, սպասվում է ներքին հաշիվների պարզաբանման համար, պարզապես քաղաքացիներն են, փաստորեն, որոշելու, թե ՀՀԿ ներսում ով ում հաշիվները կմաքրի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am