Խաչատուր Քոքոբելյան․ Հայաստանի ողջ հարստությունը 10 ընտանիքների ձեռքում է

Հայաստանի ողջ հարստությունը 10 ընտանիքների ձեռքում է։ Այս մասին նոյեմբերի 26-ին Իջեւանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Մենք» դաշինքի ղեկավարներից Խաչատուր Քոքոբելյանը։ Նրա խոսքերով՝ պաշարների անարդարացի բաշխման խնդիրը մինչ օրս լուծված չէ։ «Անթույլատրելի է 21-րդ դարում անանցանելի ճանապարհներ ունենալը՝ այն դեպքում, երբ ակնկալում ենք միջազգային լուրջ ներդրումներ»,- նշել է նա։