Հատուկ Ձեզ համար. Փաշինյանի նոր «գործելաոճը»

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում նախընտրական քարոզարշավի ավարտին ՀՀ վարչապետի պաշտանակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն արտասանեց Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկը: «Ես այսպիսի մի բան եմ որոշել. ամեն մի մարզկենտրոնում իմ ելույթը կամփոփեմ մի բանաստեղծությամբ Հայաստանի, հայրենիքի մասին և այդ մոտիվներով: Եվ այսօր Ավետիք Իսահակյանի քաղաքում ես ուզում եմ արտասանել Ավետիք Իսահակյանի «Է՜յ, ջան, հայրենիք» բանաստեղծությունը, հատուկ Ձեզ համար, հատուկ Գյումրիի համար, հատուկ գյումրեցիների համար»,- ասել է Փաշինյանը: