Մենք կկանխենք կառավարության անդամների «ափռ-ցփռ» խոսելը. Ստեփան Գրիգորյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավի մեկնարկին կուսակցության երկրորդ համարը զբաղեցնող Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ գալիս են մի քանի հարց լուծելու: «Գալիս ենք, օրինակ, կանխելու հայ ժողովրդի տարածքները հանձնելու ցանկացած փորձը, լինի դա լեգիտիմ իշխանություն, թե ոչ լեգիտիմ, մենք դա թույլ չենք տա: Քաղաքական դաշտում բոլորը պետք է խելոքանան։ Մենք գալիս ենք քաղաքական դաշտը քաղաքական թափոններից ազատելու, գալիս ենք վերահսկելու կառավարությունը, ուզում եմ կառավարության անդամներին զգուշացնել՝ դուք ժողովրդի ծառան եք: Մենք կհետևենք ձեզ, ափռ-ցփռ խոսելը կկանխենք»,-նշեց նա: Ստեփան Գրիգորյանը նշեց, որ գալիս են աջակցելու կառավարությանն իրենց գաղափարներով. «Մենք գալիս ենք, որ ԱԺ-ում բախվեն գաղափարները, ոչ թե փողի տոպրակները: Որ ունենանք նորմալ ԱԺ, ոչ թե խուլիգանները նստեն պատգամավորի աթոռներին»: