Ի՞նչ փակագծեր կբացի Քոչարյանը

Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Այս միջոցառումն, ըստ ամենայնի, շատ ավելի լուրջ իրադարձություն կդառնա, քան կարելի էր սպասել հայ-ռուսական դիսկուսիոն ակումբի նիստից:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Մոսկվայից հրահանգել են հատուկ շուքով և ներկայացուցչական կազմով անցկացնել այդ միջոցառումը
Հրավերներ են հղվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ գործող նախագահին: