Եթե անձնագրի ժամկետը լրացել է միևնույնն է անձը կարող է մասնակցել քվեարկությանը

Եթե անձնագրի ժամկետը լրացել է, սակայն անձի տվյալները կան ընտրողների ցուցակում, այդ անձնագրով կարող է մասնակցել քվեարկությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։