Ասում եմ՝ իշխանությունն իմը կամ մերը չէ, ժողովրդինն է.Նիկոլ Փաշինյան

Թալինցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ Թալինը վերջին տասնամյակների քաղաքական բոլոր պրոցեսներում եղել է ամենաակտիվ քաղաքներից մեկը: « Իսկ 2018-ին դուք արեցիք ձեր ասածն ու հաղթեցիք կոռումպացված իշխանությանը; Հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ ըստ էության, Հայաստանից վերացրել են հեղափոխությունների անհրաժեշտությունը:Էն դեպքերում, երբ դուք որոշեք հեղափոխություն անել, կարող եք անել ձեր 1 քվեաթերթիկի միջոցով: Երբ ինձ ասում են՝ ձեր իշխանությունը, ասում եմ՝ իշխանությունն իմը կամ մերը չէ, ժողովրդինն է: Այսօր ես պատիվ ունեմ ներկայանալու որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու ու այս ընտրություններն ունեն մի կարևոր առանձնահատկություն՝ դուք առաջին հերթին ընտրում եք վարչապետ»: