Տղաս ինչ-որ տեղից իմանալով, որ ինձ ծեծել են, չէր քնել, եկել ու լույսը վառել էր, որպեսզի իմանար՝ ողջ-առողջ տուն հասել եմ, թե՝ ոչ. Դ. Սանասարյան

Թավշյա հեղափոխությունից հետո մայիսի 22-ին պետական վերահսկողության ծառայության պետ նշանակվեց ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: Մասնագիտությամբ իրավաբան է։ Ավարտել է Եվրախորհրդարանի քաղաքական, ինչպես նաև Եվրոպայի դիվանագիտության ակադեմիայի դասընթացները։ Ուսանել է նաև ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

2018 թվականից սկսած իր գրավոր հրապարակումներից ու տեսաուղերձներից շատերն ավարտում է «սիրում եմ բոլորիդ» արտահայտությամբ, ինչը, ըստ նրա, անկախ ամեն ինչից պետք է ասել:
Iravaban.net-ը Դավիթ Սանասարյանի հետ զրուցել է «Հարցազրույց գործադիր մարմնի անդամի հետ» շարքի շրջանակում՝ նրա զբաղեցրած պաշտոնի, գործունեության, համակարգի խնդիրների և ընտանիքի մասին: -Նախկինում երբեք պետական պաշտոն չեք զբաղեցրել: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնելուց հետո: -11 տարվա քաղաքական և քաղաքացիական փորձառությունը, շփումները պետական մարմինների, ընդդիմադիրների հետ ինձ տվել են վստահություն: 2-րդ օրը արդեն ինձ թվացել է, որ շարունակության մեջ եմ: Այս ամիսների ընթացքում շատ բան եմ սովորել, բայց այն, որ ինձ թույլ չեմ զգացել այս կառույցում, միանշանակ է:
Անկեղծ ասած, ես ազատ կյանքը գերադասում եմ: Բայց երբ տարիներ շարունակ խոսում ես խնդիրներից, կոռուպցիայից, անօրինականությունից, խոսում ես, թե ինչպես են գողանում պետականը…
Հեղափոխություն անելը ավելի հեշտ է, քան պետություն կառուցելն ու զարգացնելը: Այդ առումով իմ խոսքն ու գործը միշտ փոխհամաձայնեցված են եղել, ու ես ինքս պարտականություն ու պատասխանատվություն ունեմ, թե չէ ես ազատ կյանքն եմ գերադասում, այս փողկապը չեմ սիրում: -Որո՞նք են եղել այն խնդիրները, որոնք Դուք առանձնացրել էիք մինչև պաշտոնի անցնելը և դրանցից որո՞նք եք լուծել: -Մեր երևակայությունը այդքան խորը չի եղել, որ ավելի լավ հասկանանք, թե ինչպես են պետությունը թալանել: Իրականում՝ չկա մի ոլորտ, որը թալանված չէ: Ես սա պաշտոնապես հայտարարում եմ: ՊՎԾ-ն մի շարք կառույցներում ուսումնասիրություն դեռ չի իրականացրել, բայց պատկերը համընդհանուր է: Ինֆորմացիա կա, սա ուղղակի ժամանակի, ռեսուրսի խնդիր է: Լավ չենք պատկերացրել, թե երկիրը ոնց են թալանել, հիմա ավելի խորությամբ ամեն ինչ տեսնում ենք: Մարդիկ կարծում են, որ մատի մի քանի շարժումով այդ բոլոր հարցերը պետք է լուծվեին, բայց դրանք ռեսուրս ու ժամանակ պահանջող աշխատանքներ են: Խոսում ենք օրինականությունից և դա բնականաբար նշանակում է, որ անօրինական ճանապարհներով գնանք օրինականություն հաստատելու չի կարելի: Կամ էլ պետք է այս շենքները չգաինք և հեղափոխության տրամաբանության մեջ, ասեինք՝ պետք չէ, որ վարչապետ ընտրվի, դա էլ էր ճանապարհը, բայց մենք ընտրեցինք անցնցում ճանապարհը: Ամենամեծ խոչընդոտը, որը ես կուզեի, որ չլիներ, դա ընտրական օրենսգրքի փոփոխությանը խանգարելն էր: Այս ռեյտինգային ընտրակարգը ինձ համար շատ պրոբլեմատիկ ընտրակարգ է և ընտրություններից հետո նոր Ազգային ժողովի խնդիրը պետք է լինի ձերբազատվի այս ընտրակարգից: -Նշում եք, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը շատ կարևոր էր, սակայն չե՞ք կարծում, որ եթե քաղաքական կամք դրսևորեիք այնպես, ինչպես հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձությունների դեպքում, ապա նոր ԸՕ-ն հնարավոր է նաև ընդունվեր: -Ե՛վ հնարավոր է, և՛ հնարավոր չէ: Չենք կարող ասել, որ նույն կերպ ամեն ինչ կընթանար: Գուցե մենք թերացել ենք, բայց այն, որ մենք կամք ենք ունեցել, որ փոխենք, դա վստահ կարող եմ ասել: Իսկ մոտեցումների, քայլերի մեջ ո՞վ է ասել, որ մենք անսխալական ենք եղել: Հնարավոր է, որ ճիշտ չենք գնահատել այս կամ այն քայլը, բայց դա չի նշանակում, որ մենք կամք չունենք: Մենք մեր վճռականությունը ներկայացրել ենք, բացատրել ենք, թե ինչի համար է կարևոր այս ԸՕ-ի փոփոխությունները: Ունենք մի բան, որն արդեն անցյալում է, հիմա պետք է նայենք առաջ: Այս նախընտրական փուլն ինձ համար ավելի կարևոր է: Հիմա գիշեր-ցերեկ աշխատում ենք փոփոխությունների համար, կոռուպցիայի դեմ վճռական պայքարի ուղղությամբ: Թույլ չպետք է տանք, որ նոր ձևավորվելիք կառավարությունը և Ազգային ժողովը ինչ-որ ձևով նմանվի նախորդներին: Պետք է մեխանիզմներ ստեղծել, որ որևիցե ձևով այնտեղ պաշտոնյաները չունենան նախկին «կոմֆորտ» զոնան: Պետական որևիցե պաշտոն կամ պետական որևէ շենք չպետք է դառնա «կոմֆորտ» զոնա: Դա կտանի լճացման: -Ձեր ընտանիքի մասին շատ բան հայտնի չէ: Դո՞ւք եք նրանց հեռու պահում այս ամենից: -Երբ նոր էին մտնում քաղաքական դաշտ, դա 11 տարի առաջ էր, իրավապահ մարմինների ներկայացուցիչները այցելում էին, հորդորում էին չխառնվել, հեռու մնալ այս ամենից, որովհետև «ես կարգին տղա եմ եղել, ուսյալ, քաղաքականությունը կեղտոտ տեղ է», փորձել են «հասկացնել», վախեցնել: Այն ժամանակ ընտանիքիս անդամները չափազանց անհանգստացած էին: Ես ինքս պատկերացում չեմ ունեցել, որ պետք է քաղաքականության մեջ լինեմ: Ծառայելուց հետո իրավաբանական ֆակուլտետ եմ ընդունվել, մտածում էի փաստաբան դառնալու մասին, բայց փոխեցի իմ որոշումը 2007 թվականին: Ընտանիքս դեմ է եղել, հատկապես երբ քրեաօլիգարխիկ տարրերի կողմից այն ժամանակ հրապարակային սպառնալիք պարունակող հայտարարություններ են եղել, անվանական իմ և իմ ընատնիքի հետ կապված: 2012 թվականին «Հարսնաքարի» շատ ցավալի դեպքից հետո, երբ քաղաքացիական ամենաընդգրկուն ու անվախ շարժումներից մեկն էր սկսել, որի ժամանակ ես նունպես կռիվ եմ տվել, «Հարսնաքարի» տերը մատ թափ տվեց: Հավատացեք, որ բավականին ծանր է, երբ ծնողը լսում է դրա մասին, ընտանիքի անդամները, կինը: Մի անգամ մեծ տղաս ինչ-որ տեղից իմանացել է, որ ինձ ծեծել են, ու այդ օրը երբ ես գիշերը 4-ին վերադարձել եմ տուն, նա, որը շատ խորը քնող է, եկել ու լույսը վառել է, որպեսզի իմանա՝ ես նորմալ տուն հասել եմ, թե՝ ոչ: Բավականին բարդ ճանապարհով եմ ես անցել, իմ ընտանիքը՝ առավել ևս: Նրանք իմ մասին ավելի շատ են մտածել, քան ես նրանց մասին: Հանրային գործունեության ժամանակ քո մտահոգությունների սուբյետը ավելի ընդգրկուն է, քան սեփական ընտանիքը: Այս ընթացքում նաև շատ ցավեր եմ տարել: Հայտնի կադրերը կան, երբ հայրս է վիրավորված հիվանդանոցում, քաշքշոց… Չեմ ուզում հիմա վերապրել: -Ձեզ հորդորե՞լ են հեռու մնալ ամենից և չխառնվել: –Եղել են, իհարկե, հորդորներ, բայց դա կիսահորդոր է եղել, որովհետև նրանք իրենց տղային լավ գիտեին, որ ինձ վրա ազդել, հետ պահել մի ճանապարհից, որը ինձ համար սկզբունքային է եղել, անհնար է: Հորդոր է եղել, թե մտածիր երեխաներիդ մասին, ընտանիքիդ մասին: Բայց հասկացել են, որ նման ճանապարհով ինձ վրա ազդել հնարավոր չէ: -Եղե՞լ է շրջան, երբ Դուք եք մտածել նահանջելու մասին: -Այդ լճացած վիճակում եղել է պահ, որ մտածել եմ 1, 2 տարի կտրվեմ այս ամենից, գնամ սովորեմ Հարվարդի համալսարանում: Գնամ սովորեմ, վերադառնամ ու ավելի պրոֆեսիոնալ ձևով մոտենամ այս ամենին, բայց հիմա Հարվարդը սա է: Հիմա այնքան բան եմ սովորում այս պատասխանատու գործընթացում, որ որևիցե համալսարան այդ գիտելիքները չի տալիս: Բայց ինձ հենց բռնացրել եմ այն մտքի վրա, որ այս ամենից կարող եմ կտրվել, միանգամից դադար եմ տվել այդ ճանապարհի մասին մտածել: -Ձեր ընտանիքը կո՞ղմ էր, որ Դուք պետական պաշտոնի անցնեք: -Հիմա ինձ ավելի քիչ են տեսնում, քան նախկինում: Բնականաբար, այդ գիտակցությունը կա, որ պատասխանատու ժամանակաշրջան է ու իրենց տղան, որ տարիներ շարունակ կռիվ է տվել, պետք է այդ պատասխանատվությունը վերցնի: Բայց բողոք կա, որ այն ժամանակ, երբ փողոցներում կռիվ էիր տալիս, գոնե փողոցներում ինձ տեսնում էին. շատ ուշ եմ վերադառնում տուն: Այս ընտրություններից հետո պետք է ստեղծենք հնարավորություն, որ գոնե շաբաթվա մի օր ընտանիքի հետ անցկացնենք: -Ձեր վաղեմի ծանոթների կողմից հատուկ վերաբերմունք Դուք կամ Ձեր ընտանիքի անդամները զգո՞ւմ եք: -Չէ, ինձ հաճախ ասում են «Արեգի և Տարոնի պապա», ու ես դրանից ուրախանում եմ: Ժամանակին, երբ հորս ընկերները ինձ ասում էին՝ հորից լավ տղա է, ես նեղվում էի, ասում էի՝ ի՞նչ եք ասում, ծնողներս ինձ համար լրիվ ուրիշ արժեք են եղել, հայրս ասում էր՝ ուրախացիր, երբ նման բան ես լսում, որովհետև եթե դու մեզնից լավը չես լինելու, ուրեմն մենք ձախողել ենք: Նույնն էլ՝ ես: Ասում եք, որ ընտանիքի մասին քիչ եք պատմում: Մինչև այս ամենը Արեգի մտքերից «Ֆեյսբուքում» շատ եմ գրել, ու շատերն ինձ Տարոնի կամ Արեգի պապա են ասում: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am