Լինելու է ճնշում. Վիգեն Սարգսյան
«Ֆուտբոլային խաղը և ընտրություններն այն երկու բաներն են, որոնց արդյունքները կանխատեսելն անշնորհակալ գործ է: Մենք պայքարելու ենք առավելագույն հնարավոր ձայներ ստանալու համար: Ես տեսնում եմ հասարակության մի հսկայական զանգված, ով պետք է որ ուզենա մեզ վրա հենվել: Խնդիրն այն է, թե որքանով մեզ կհաջողվի մոբիլիզացնել նրանց և կարողանանք նրանց բերել ընտրատեղամասեր»,- Live News-ի եթերում երեկ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն կամ չի անցնի Խորհրդարան, կամ 15-20 տոկոս ձայն կհավաքի` հավելելով, որ բացի «Իմ քայլը» դաշինքից ու իրենցից, կանխատեսում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը Խորհրդարան: Ինչ վերաբերում է արցախյան հիմնահարցի հնարավոր զարգացումների կանխատեսմանը, ապա ըստ Վիգեն Սարգսյանի` լինելու է ճնշում, և թերևս «թավշյա հեղափոխության» պատճառները շատ ավելի արտաքին էին, քան ներքին:
