Հայտնի է, թե ով կքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանում մակագրվել է դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ 168.am-ի այս տեղեկությունը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամլո խոսնակ Էլեն Առաքելյանը: Հիշեցնենք որ խոսքը Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին կայացրած որոշման մասին է, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, ի դեմս դատավոր Լիլիթ Թադևոսյանի, բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազի բողոքը և մերժվել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի և Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը:
