Տհաճ իրավիճակ.վեճ Լևոն Հայրապետյանի դուստրերի միջև
Ռուսաստանաբնակ հայտնի բարերար, գործարար, 2017-ին բանտում մահացած Լեւոն Հայրապետյանի կինը՝ Մարինա Ռոստոմյանը Armdaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բավականին տհաճ իրավիճակ է առաջացել իր դստեր՝ Զարուհի Հայրապետյանի և Մոսկվայում բնակվող Լևոն Հայրապետյանի այլ կնոջից ծնված դստեր՝ Անժելիկա Հայրապետյանի միջև։ Վեճը վիճարկվում է դատարանում, թեման՝ հոր ժառանգությունն է։ Անժելիկա Հայրապետյանը ցանկացել է խոչընդոտել Հայաստանում բնակվող Հայրապետյանի մյուս աղջկան՝ 16-ամյա Զարուհուն, որ նա չստանա ժառանգության իր մասնաբաժինը։ Մարինա Ռոստոմյանը նշեց, որ Լևոն Հայրապետյանի հետ ունեցել է քաղաքացիական ամուսնություն, ստացվել է այնպես որ վերջինս չի ճանաչել հայրությունը, ինչն իրենք արել են նրա մահից հետո՝ ԴՆԹ թեստի միջոցով։ «Զարուհին՝ Լևոն Հայրապետյանի ամենափոքր ժառանգն է, անչափահաս է։ Երեխայի ծնվելու ժամանակ Լևոն Հայրապետյանը Հայաստանում չէր և այդ պատճառով է հայրություն չի ճանաչել։Նրանք միմյանց հետ կապված հայր և դուստր են եղել»,-մանրամասնեց Մարինա Ռոստոմյանը։ Մարինա Ռոստոմյանը հայտնեց, որ ի օգուտ Զարուհի Հայրապետյանի դատարանի վճիռ կա, սակայն վաղը կայանալու է դատական վերջին նիստը, որից հետո ինքը հայտարարություն կանի։
