Գառնիկիչից քաշվածը. 60 հազար դոլար «քցելու» պատմություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռիգայում բնակվող գործարար Վալերի Աբաղյանը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ հույս ունենալով, որ նրանք կբացահայտեն իրենից խարդախությամբ 60 հազար դոլար հափշտակելու գործը, որը 2010 թվականին ջրվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջամտությամբ: Աբաղյանը պատմել է, թե ինչպես են հայր եւ որդի Աղաջանյանները իրենից 60 հազար դոլար ստացել համատեղ բիզնես անելու համար, ու այդպես էլ չեն վերադարձրել: Այն ժամանակ ինքը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին, սակայն քրգործի հարուցումը երկու անգամ էլ մերժվել է, քանի որ Աղաջանյանները մտերիմ հարաբերություններ են ունեցել Աղվան Հովսեփյանի հետ: Աբաղյանը հույս ունի, որ հիմա այդ գործը կբացահայտվի, քանի որ հովանավորն այլեւս ի զորու չէ պաշտպանել իր մեձավորներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում