Էրդողանի խոսնակը հաստատեց հայտնի փաստը՝ Թուրքիան և Ռուսաստանը համագործակցել ու համագործակցում են Արցախի հարցում

Էրդողանի խոսնակը հաստատեց հայտնի փաստը՝ Թուրքիան և Ռուսաստանը համագործակցել ու համագործակցում են Արցախի հարցում, այն էլ նույն 1921 թ. Մոսկովյան հանցավոր «պայմանագրի» ոգով։ Երկու անգամ՝ 1992 և 1993 թթ. Թուրքիան ստացել էր Ռուսաստանի համաձայնությունը՝ Հայաստանի վրա հարձակվելու համար, և երկու անգամ էլ «որոշ ուժեր», իսկ ավելի ճշգրիտ ԱՄՆ ղեկավարությունը արգելեց Անկարային իրականացնել Մոսկվայի հետ արդեն համաձայնեցված հարձակումը Հայաստանի վրա, այն էլ ուժ կիրառելու սպառնալիքով։ Անկասկած, նույն ոճի «համագործակցություն» Արցախի հարցով իրականացվում է Էրդողանի և Պուծինի միջև առ այսօր։ Դա և 2016 թ. քառօրյա պատերազմի ժամանակ էր, և ՊՊԾ գունդի գրավման պահին էր, որից մի քանի ժամ տարբերությամբ տեղի ունեցավ նաև Էրդողանի դեմ կասկածելի «հեղաշրջման փորձ» Թուրքիայում։ Թող լավ հիշեն հայ ռուսուլմանները՝ աջակցելով Պուծինին, նրանք աջակցում են Էրդողանին։ Դա այդպես է 1920-ից եթե ոչ 1915-ից սկսած... Գրել է Տիգրան Խզմալյանը