Երևանում թալանել են «Սիգարոն» ՍՊԸ-ի ֆինանսիստի տունը. գողոնը կազմում է մոտ 5 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 22-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Սիգարոն» ՍՊԸ-ի ֆինանսիստ, 31-ամյա Վահան Բաբոյանի բնակարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 09:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Արցախի փողոցի բնակարաններից մեկի դռան փականը կոտրել են և մտնելով բնակարան, այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակներ, տարբեր տեսակի խմիչքներ: Գողը կամ գողերը անգամ բնակարանից տարել են հեռուստացույցը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողացված ապրանքների գումարը կազմում է մոտ 5 մլն դրամ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին , ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Փաշինյանին պարտադրել են Արարատ լեռը հանել կնիքի վրայից․ Սեյրան Օհանյան (video) Ի՞նչ է թաքնված Գևորգ Պապոյանի ներկայացրած «ճոխ» աճերի հետևում. Hetq.am Արմեն Թավադյանը Վարդգես Գասպարիի հետ միջադեպի գործով մեղավոր է ճանաչվել Հերթական ծեծի սկանդալը՝ Նիկոլի պաշտոնյայի մասնակցությամբ․ Աշոտ Անդրեասյան (video) Գալու է արտիստի վրեժի ժամանակը Նահատակվածները երջանկանանում են, երբ իրենց մահվան օրը տոնախմբություն է կազմակերպվում. Կարծում է քպականը «Գոյ թատրոնի» ոչնչացման նոր էջ Ավելի քան 300 հազար բնակիչ լքել է Գազա քաղաքը «Հայաստանը ԵՄ տնտեսական համակարգում տեղ չունի». Հայկ Ֆարմանյան Չկա առավել շատ խաղաղություն ցանկացող մարդ, քան զինվորականները․ Օհանյան Սիմոնյան Ալենն իր պատասխանը ստացավ․ Հայկ Մամիջանյան (video) Ավինյանը՝ դասարանցու եւ կնոջ ընկերուհու ԱՆԻՖ–ի հետ կապվածության մասին (video) Թրամփը Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցները չափազանց թույլ է համարել Արարատի խորհրդանիշը հանվում է և՛ սահմանապահի դրոշմանիշից, և՛ ՔՊ կանոնադրությունից. Civilnet Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Չինաստանը խոստացել է պատասխանել ՌԴ-ից նավթ գնելու պատճառով ՆԱՏՕ-ի հնարավոր մաքսատուրքերին Թուրքիայի գլխավոր շտաբի պետն ու Ադրբեջանի ՊՆ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապի հետ Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. սրճարանում հայտնաբերվել են արնանման հետքեր․ կա վիրավոր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իսրայելական հարձակման հարցով հրատապ քննարկում կկազմակերպի «Ալիևը սահմանը տվեց․ ո՞նց է պլստալու Նիկոլը»․ Անժելա Թովմասյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանի խայտառակ հայտարարությունը (video) Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչը կալանավորվել է․ «Փաստինֆո» Հութիները հայտարարել են ԱԹՍ-ներով Իսրայելի տարածքը թիրախավորելու մասին Արարատը Թուրքիայում է, բայց պատկանում է հայ ժողովրդին․ ով մոռանում է դա, դավաճանում է իր ժողովրդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am