«Դուք իմ խոսքը խեղաթյուրում եք՝ ասելով, որ «իշխանությունները եթե թողնեն».Սամվել Բաբայան

Առաջիկա ընտրություններին ո՞ւմ է սատարելու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: «Ընդհանրապես, կա հեղափոխություն, ընթացքը գնում է, բայց քաղաքական գործընթացներում մեզ պետք չէ մտնել: Որևիցե ուժի ես չեմ սատարելու, բայց հետևում եմ այդ զարգացումներին, ընթացքում կերևա: Քաղաքական բոլոր ուժերին ես նորմալ եմ վերաբերվում»,- լրագրողներին ասաց բաբայանը: Ասել էիք՝ Արցախ կգնաք, եթե իշխանությունները թողնեն, հետաքրքրվեցին լրագորղները  «Դուք իմ խոսքը խեղաթյուրում եք՝ ասելով, որ «իշխանությունները եթե թողնեն»: Ոչ մեկը չի ծնվել դեռ, որ ինձ՝ Սամվել Բաբայանին, թողնի կամ չթողնի: Ես այս երկրում մենակ երեք անգամ դատվեցի այդ ազատության համար: Այդպիսի բան չի եղել: Ես բացատրել եմ, որ ցանկացած Արցախի նոր իշխանություն պետք է համագործակցի Երևանի հետ, սակայն մինչ օրս նա դեռ կարծիք չի հայտնել. երբ կասի, կարտահայտվի՝ նոր կխոսենք»,-ասաց նա: «Ժիրայր Սեֆիլյանի գործերն ինձ հետ որևիցե կապ չունեն: Ես իմ տեսակետն այդ հարցում արտահայտեցի շատ հստակ, որ չի կարելի Ղարաբաղում ունենալ իշխանություն, որը Հայաստանի հետ չի աշխատելու, չի համագործակցելու: Այսինքն՝ Հայաստանի կարծիքը պետք է նկատի ունենալ, միշտ: Ի՞նչ նկատի ուներ Ժիրայր Սեֆիլյանը, ես տեղյակ չեմ: Չեմ կարող ասել՝ ինչի մասին է նա խոսում, որովհետև մենք չենք շփվում: Ես Արցախը Հայաստանին միացնելու հարցն այս փուլում համարում եմ սխալ, նաև՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի թիմի կարծիքը նույնպես համարում եմ սխալ: Պա՞րզ է: Դրա համար մենք իրար հետ չենք շփվում, իմ կարծիքը ես իրեն ասել եմ, տեղյակ ա»,Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» կուսակցությունը գործունեություն են սկսել Արցախում, ինչպե՞ս եք վերաբերվում հարցին նման պատասխան տվեց:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am