Տեսնո՞ւմ ես՝ մեղադրում են, ինձ էլ են մեղադրում չէ՞, հիմա տեսնենք՝ կարո՞ւմ են մինչև վերջ մեղադրել.Սամվել Բաբայանը՝Խաչատուրովի մասին

«Որքան գիտեմ, ամսի 6-ին նորից հավաքվելու են այդ հարցի շուրջ, չեմ ուզում նախապես կարծիք արտահայտել, հայտարարություններ անել»,-հարցին ,թե Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով մեղադրյալ էր, որից հետո պաշտոնանակ արվեց, ինչպե՞ս է վերաբերվում նրա հետկանչի հարցին, պատասխանեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ճի՞շտ որոշում էր հետկանչը հարցին Բաբայանը պատասխանեց . «Նորից եմ ասում՝ ես ո՛չ քննիչ եմ, ո՛չ դատախազ եմ, որ իմանամ՝ ինչի՞ համար, ո՞նց...»: Սահմանադրական տապալման մեջ են մեղադրում նրան, Բաբայանն արձագանքեց. «Տեսնո՞ւմ ես՝ մեղադրում են, ինձ էլ են մեղադրում չէ՞, հիմա տեսնենք՝ կարո՞ւմ են մինչև վերջ մեղադրել: Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է դա իրական, ինչքանով՝ ոչ: Դատարանը որոշում կկայացնի, որից էլ մենք եզրակացություն կկազմենք»: Ւ՞նչ հարաբերություներ ունի Յուրի Խաչատուրովի հետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատարը պատասխանեց՝ «բոլորի հետ միշտ էլ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, բացի մեկից»: Թե ով է այդ մեկը՝ չմանրամասնեց: