«Քննություն» տվե՞լ է, թե՞ ոչ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու համար

«Ես հայտնի եմ իմ հարցազրույցներով, ինձ հայտնի է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, իրենց քաղաքական թիմի, ես ունեմ աշխատանք, ընդ որում՝ միջազգային։ Ինձ առաջարկեցին, ես ունեմ որոշ պարտավորություններ և պետք է նայեի՝ կարո՞ղ եմ արդյոք այդ ժամանակաշրջանում իմ պարտավորությունները վերաբաշխել, և համաձայնեցի»,- լրագրողների հետ հանդիպմանը միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը պարզաբանեց, թե ինչպես է կայացրել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու որոշումը։ «Ինձ արդեն հարցրել են՝ «քննություն» տվե՞լ է, թե՞ ոչ՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու համար.ոչ մի քննություն չեմ տվել:Ցավոք, մեզ մոտ կուսակցաշինությունը դադարեցվել է, երկար ժամանակ դա անհնար էր, հատկապես՝ ընդդիմադիր դաշտում։ Հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևավորվում է, արդեն այնտեղ կա քաղաքական թիմ, և այդ քաղաքական թիմն ինքը պետք է որոշի՝ ինչ ձևով իրականացնել այս գործը»,-ասաց նա: «Առայժմ ՔՊ անդամ չեմ:ՀՀՇ-ին անդամակցությունը դադարեցրել եմ դեռևս 7-8 ամիս առաջ:Դա կապված էր գործի հետ, վարչության աշխատանքներին ֆիզիկապես մասնակցելու անհնարինության հետ»,-հավելեց բանախոսը: