Քերին կպարգևատրի կին ներկայացուցիչներին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին միջազգային պարգևներ կհանձնի 14 երկրների՝ Ռուսաստանի, Բանգլադեշի, Բելիզի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գվատեմալայի, Իրաքի, Մալայզիայի, Մավրիտանիայի, Սլովակիայի, Սուդանի Տանզանիայի, Թայլանդի և Յեմենի ներկայացուցիչ կանանց: Նրանց թվում է Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան, տեղեկացնում է ria.ru-ն: Ինչպես նշվում է. «Այդ պարգևը յուրաքանչյուր տարի հանձնվում է հանուն խաղաղության, արդարության և մարդու իրավունքների բացառիկ խիզախություն և առաջնորդի հատկանիշներ ցուցաբերած կանանց»: 2007-ից սկսած՝ այդ պարգևին արժանացել են 60 երկրների մոտ 100 կանայք: Բոլոր դափնեկիրները ապրիլի մեկից պետդեպարտամենտի միջազգային ծրագրերից մեկի շրջանակներում կայցելեն ԱՄՆ քաղաքներ, ինչից հետո կհավաքվեն Լոս Անջելեսում, որպեսզի քննարկեն ողջ աշխարհում կանանց կենսապայմանների բարելավման հարցերը:
