Դաշնակցի ու անբաժանելի թագավարության «առեղծվածը»

«Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության պատճառով ամերիկյան իշխանությունները չեն պատրաստվում հարվածի տակ դնել համաշխարհային տնտեսությունը», նման հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների սահմանման հավանականությունը: «Սաուդցիները հարյուր միլիարդավոր դոլարների ամերիկյան արտադրանք են ձեռք բերում: Եթե ես ասեմ, որ չեմ ցանկանում բինզես ծավալել սաուդցիների հետ, նրանք սպառազինությունն ու արդյունաբերական ապրանքները կգնեն Չինաստանից և Ռուսաստանից: Այդ երկրները շատ ուրախ կլինեն: Սաուդյան Արաբիան մեզ հետ մեծածավալ առևտուր է ծավալել, այն մեզ օգնում է ցածր մակարդակի վրա պահել նավթի գները, որպեսզի դրանք չհասնեն մեկ բարելի դիմաց 100 կամ նույնիսկ 150 դոլար ցուցանիշի: Ես չեմ պատրաստվում ավերել համաշխարհային կամ ամերիկյան տնտեսությունը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում հիմար քայլերի դիմելով», - հայտարարել է Դոնալդ Թրամփը: Անդրադառնալով Կենտրոնական հետախուզական վարչության՝ օրերս հրապարակած զեկույցին, որի համաձայն Ջամալ Հաշոգիի սպանությունը կարող էր պատվիրած լինել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի կողմից` Թրամփը նշել է, թե ամերիկացի հետախույզների պատրաստած փաստաթղթում որևէ հստակ պնդում չի նկատել: «Կենտրոնական հետախուզական վարչությունը որևէ հստակ հետևության չի հանգում: Նրանք գրում են, թե հնարավոր է, որ [Մոհամադ Բին Սալմանը] արել է դա, հնարավոր է, որ չի արել: Որևէ գնահատական չկա: ԿՀՎ-ն ուսումնասիրել է առկա փաստերը և հստակ հետևության չի հանգել: Ամեն դեպքում մենք Սաուդյան Արաբիայի կողքին ենք», - ասել է Թրամփը: Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունները, ըստ «Ազատություն» ռ./կ-ի հնչեցին այն պահին, երբ Սպիտակ տանից մի քանի հարյուր մետր այն կողմ` Պետքարտուղարության շենքում Հաշոգիի սպանության շուրջ ստեղծված կացությունն էին քննարկում Միացյալ Նահանգների և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոն է ժամանել նախևառաջ սաուդյան խնդիրը ամերիկացի գործընկերների հետ քննարկելու նպատակով: «Նախագահ Թրամփը սպանության առթիվ հայտարարությամբ է հանդես եկել: Մենք մեր հերթին ամերիկացիների հետ կիսել ենք հետաքննության մանրամասները: Այդ գործընթացը պետք է շարունակվի: Թուրքիան ցանկանում է լույս սփռել կատարվածի վրա: Մի շարք հարցեր, սակայն, շարունակում են անպատասխան մնալ: Ո՞վքեր են կանգնած Հաշոգիի սպանության թիկունքում: Ո՞վ է արձակել սպանության հրամանը: Մենք համոզված ենք, որ այդ մարդիկ ինքնագլուխ կերպով չեն եկել Թուրքիա՝ սպանություն կատարելու նպատակով», ասել է թուրքական արտգործնախարարության ղեկավարը: Չավուշօղլույի հետ բանակցությունների ավարտին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հատուկ ընդգծել է, որ չնայած վերջին իրադարձություններին՝ Վաշինգտոնի և Էր Ռիադի հարաբերությունների բնույթը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի․ - «Դա նախագահի, ինչպես նաև Պետդեպարտամենտի պարտականությունն է` այնպիսի քաղաքականություն վարել, որը կապահովի Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը: Ինչպես այսօր նշել է նախագահը, մենք շարունակելու ենք դիտարկել Սաուդյան Արաբիայի թագավորությունը որպես մեր կարևոր գործընկեր: Սա պատմական մի հանձնառություն է, որը կենսական նշանակություն ունի Ամերիկայի ազգային անվտանգության համար»: Ահա, թե ինչպես ԱՄՆ-ն չի հանձնում դաշնակիցներին: Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի դաժան, սարսափելի սպանությունը, որ աղմուկ բարձրացրեց, սաուդցի արքայազն Մոհամադ Բին Սալմանի ուղղությամբ գնացին սլաքները, այժմ կամաց-կամաց հանդարտվում է: Այլ երկրում՝ Թուրքիայում, դեսպանատանը սպանելով ցանկացել էին «արջի ծառայություն» մատուցել սաուդցի երիտասարդ արքայազնին, թե՛ հենց նրա պատվերով էր սարսափելի սպանությունը կատարվել, թերևս, որևէ մեկին չի հետաքրքրում: Անփոխարինելի դաշնակիցները ոչինչ չի կարող բաժանել, թեև ամերիկյան պարբերականներում հանդես եկող լրագրողի սպանությունից քիչ անց Վաշինգտոնը որոշ քննադատական հայտարարություններ արեց: Մետաքսյա Շալունց

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am