Պաշտոնյաներն արդեն դղյակներ են կառուցում

Վերջին մեկ ամսում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդես է եկել բազմաթիվ հրապարակային ելույթներով, որտեղ նա քննադատում է իշխանությունների վարած հատկապես տնտեսական քաղաքականությունը: Քննադատության ամենամեծ բաժինը հասել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ու նրա նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Այս մասին գրում է Hayastan24.com-ը: Այդ քննադատությունը առավել սուր բնույթ կրեց, երբ հրապարակվեց 2019թ. բյուջեի նախագիծը: Հ. Բագրատյանը նման բյուջեի նախագծի համար կոչ արեց պատժել ֆինանսների նախարարին: Մեծ հաշվով, նախկին վարչապետը ճիշտ է. դա ոչ թե զարգացման բյուջե է, այլ՝ «յոլա գնալու»: Վերջին անգամ նմանատիպ բյուջեի նախագիծ 1993 թվականին ներկայացրել էր Խոսրով Հարությունյանը: Դեռ լավ է, որ վերջինիս հեռացրին աշխատանքից, թե չէ Հայաստանն ու Արցախը տնտեսական աղետի կենթարկվեին: Բայց վերադառնանք մեր օրերը: Բագրատյանի պես մենք էլ ենք բազմիցս քննադատել ֆինանսների նախարարին ու իր շրջապատին՝ անհասկանալի ֆինանսական քաղաքականության և կասկածելի քավոր-սանիկական, բիզնեսների մեջ ներգրավված լինելու, և նախարարությունում ոչ կառուցողական (մեղմ ասած) մթնոլորտ ձևավորելու համար:

Բայց, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես կարող է թվալ: Ճիշտ է, տնտեսական ակտիվության ցուցանիշն ընկել է, ներդրումների հոսքը պակասել է, տնտեսական աճի տեմպերը նվազել են, բայց լավ բաներ էլ են կատարվում: Օրինակ, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ու նրա սանիկի՝ համատեղության կարգով ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի գործերն արդեն այնքան լավ են, որ նրանք սկսել են թանկարժեք առաձնատներ կառուցել Ջրվեժում: Իրար կողքի: Դատելով շինարարության լուսանկարներից, բավական շքեղ ապարանքներ են լինելու: Շատ լավ է. որովհետև նման շինարարությունը ենթադրում է բազմաթիվ նոր աշխատատեղեր, բանվորներ, վարորդներ, վարպետներ և այլն: Մի խոսքով, բավական կլորիկ գումարներ են ծախսվելու այս դղյակների վրա: Լավ պաշտոնյաներ են, ինչ խոսք: Մենք էլ ասում ենք, ինչո՞ւ են ֆինանսների նախարարությունում այդպիսի կրճատումներ անում, տարբեր վարչություններ փակում, ծրագրեր սառեցում: Փող չկա: Հազիվ հերիքում է նման դղյակների վրա: Բայց մենք բոլոր դեպքերում հեռակա հարց կտանք ֆինանսների նախարարին և նրա սանիկին. ի՞նչ միջոցներով են կառուցվում այս առանձնատները: Պատասխան չենք ակնկալում, ինչպես չենք ակնկալել մեր նախորդ հրապարակումների դեպքում։

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am