Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Խաչատուր Սուքիասյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ: Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթի ժամանակ անդրադարձել է նաև բարեգործության ոլորտին,կոչ անելով գործարարներին միանալ և ներդրումներ կատարել այդ ոլորտում: Հանդիպմանը մասնակցել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը,ով իր լուման է ներդրել բազմաթիվ բարեգործական ծրագրերում: Հիշեցնենք,որ Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է inLOBBY GmbH ընկերության նախագահը։ Ընկերությանն է պատկանում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ։ Նա նաև արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։
