«Հորդորում են աշխատանքից ազատման դիմում գրեմ»․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաբկեն Մկրտչյանը գրում է. «Պարոն Փաշինյան, ես 2011 թվականից աշխատում եմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում (թաղապետարանում)։ Աշխատանքի եմ ընդունվել որպես առաջին կարգի մասնագետ, այժմ էլ աշխատում եմ առևտրի և գովազդի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։ Երեկ ինձ իր մոտ կանչեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանը և հորդորեց, որ աշխատանքից ազատվելու դիմում գրեմ։ Ու ամենահետաքրքիրը ՝ ասաց, որ կատարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականը։ Թե ինչու ես պետք է աշխատանքից դուրս գամ, որևէ պատճառ չի նշվել, սակայն համոզված եմ, պատճառն այն է, որ ես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եմ։ Բնականաբար, ես չեմ համաձայնել ազատման դիմում դրել։ Ես համայնքային ծառայող եմ, իմ իրավունքները պաշտպանված են օրենքով, և ես բոլոր հնարավոր օրինական միջոցներով պաշտպանելու եմ իմ իրավունքները։ Չեմ խոսում այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին ծանր վիրավորվել եմ և մինչ օրս բուժվում եմ, չեմ խոսում նաև այն մասին, որ ընտանիքիս միակ կերակրողը ես եմ և այս տարիներին միշտ լավ եմ աշխատել՝ արժանանալով շնորհակալագրերի և պարգևների քաղաքային իշխանությունների կողմից։ Պարզապես ուզում եմ իմանաք, որ նման բաներ են կատարվում՝ կուսակցական պատկանելության պատճառով՝ մարդուն փորձում են աշխատանքից ազատել։ Անում են այն, ինչի համար քննադատում էին նախկին իշխանություններին։ Հուսով եմ նամակս տեղ կհասնի և կարձագանքեք։ Եթե իրոք քաղաքապետը նման հրահանգ է տվել, հուսով եմ ձեր արձագանքն ու համապատասխան քայլերը չեն ուշանա, իսկ եթե չի տվել, ապա հուսով եմ կրկին անարձագանք չեք թողնի թաղապետի քայլը՝ ձեր անվան հետ խաղալու և ինքնագործունեության համար։ Հարգանքով Բաբկեն Մկրտչյան»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am