Նա նույնիսկ չէր ծխում. ինքնաթիռի անիվների տակ մահացած հայ տղայի հայրը պատմել է որդու մասին. armeniasputnik.am

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած ՀՀ քաղաքացի 25–ամյա Ալբերտ Եփրեմյանին չէին արտաքսել Իսպանիայից։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց մահացածի հայրը` Գրիգոր Եփրեմյանը։ «Ալբերտը չկարողացավ տեղավորվել Իսպանիայում, որոշել էր հայրենիք վերադառնալ։ Ինքնաթիռի տոմսն էլ քեռին էր առել», – ասաց Եփրեմյանը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե երիտասարդին արտաքսել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում ինքնաթիռը փոխելու ընթացքում նա փախել է, ինչը ողբերգական ավարտ է ունեցել։ Սակայն Հայաստանի միգրացիոն ծառայությունում ասացին, որ իսպանական կողմը չէր զգուշացրել Երևանին ՀՀ քաղաքացու արտաքսման մասին։ Ավելին` արտաքսված Եփրեմյանն առանց ուղեկցողի էր մոսկովյան օդանավակայան ժամանել, ռուս իրավապահները նույնպես չեն ուղեկցել նրան։

Հայրը մեզ ասաց, որ 3–4 օր առաջ էր խոսել որդու հետ, իսկ անմիջապես թռիչքից առաջ Ալբերտը խոսել էր մոր ու եղբոր հետ։ Ասել էր, որ իր մոտ ամեն ինչ կարգին է։ Գրիգոր Եփրեմյանը հերքեց նաև ԶԼՄ–ներում շրջանառվող լուրն այն մասին, թե Ալբերտն ինքնաթիռում վեճ է հրահրել թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ։

«Բացառվում է, նա նույնիսկ չէր ծխում», – ասաց հայրը։

Ավելի վաղ «Ռուսական ազգային բալետ» խմբի ղեկավար, 74–ամյա Սերգեյ Ռադչենկոն ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Եփրեմյանը հենց իր հետ էր վիճել ինքնաթիռում։ Տղամարդը նշել էր, որ Ալբերտը հուզված է եղել ու կռիվ է սարքել՝ բռունցքներով հարձակվելով ինքնաթիռի այլ ուղևորների վրա։ «Իմ տղան կռվարար չի եղել, առողջ կյանք ա վարել։ Վատ բանով չեմ ասում, բայց ինքը կվախենար կռվի մեջ մտներ, շատ առողջ ու ուժեղ էր, բայց կռվարար չի եղել»,– ասաց հայրը։ Մահացած երիտասարդի հայրը եղել է քննիչի մոտ ու դեռ չի հասկանում` ինչ է տեղի ունեցել։

«Անհարմար վիճակում եմ, ոչ մի բան չգիտեմ։ Ամեն ինչ օդի մեջ ա։ Ոչ մի բան չեմ կարող ասել, մինչև հաստատ չիմանամ», – ասաց նա։

Ավելի վաղ Եփրեմյանը պարբերականներից մեկին ասել էր, որ նորություններից է իմացել ողբերգության մասին ու միանգամից դեպքի վայր է մեկնել։ Նա հայտնել էր, որ Ալբերտն առաջին ամուսնությունից ծնված որդին է։ Երիտասարդն ավարտել է դպրոցը, ծառայել ՀՀ բանակում, հետո փորձել է հաստատվել Ռուսաստանում, բայց չի ստացվել, ու նա մեկնել է տատի մոտ։

«Շատ էր ուզում այնտեղ տեղավորվել, նորմալ աշխատանք ու հարսնացու գտնել, ընտանիք ստեղծել։ Բայց, ցավոք, չստացվեց», – ասել էր մահացածի հայրը։ Ալբերտի հայրը բացատրել էր նաև` ինչու տղայի մոտ ոչ թե անձնագիրն է եղել, այլ զինվորական գրքույկն ու Հայաստան վերադառնալու մասին փաստաթուղթը։ Նա ասել էր, որ տղան կորցրել էր փաստաթղթերը, այդ թվում` անձնագիրը, դիմել էր Հայաստանի դեսպանատուն, ու նրան փաստաթղթեր էին տվել։ armeniasputnik.am

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am