Կան ուժեր, որոնք, ստանալով դրամաշնորհներ, ունեն պարտադրանք՝ փչացնել մեր երկիրը.Վարդան Բոստանջյան (video)

« Դարեր շարունակ Հայաստանն ունեցել է հավատքի ինստիտուտներ, որոնք եղել են ազգի պահպանության կարևորագույն գործոնը, և այժմ վտանգավոր է վնասել այդ ինստիտուտները։ Հասկանում եմ, գուցե կան որոշակի ուժեր, որոնք՝ ստանալով դրամաշնորհներ, ունեն պարտադրանք՝ փչացնել մեր երկիրը։ Եթե հիշում եք, պատգամավոր եղած ժամանակ ասում էի, որ «Ընտանիքի բռնության կանխարգելման» մասին օրենքն ըստ էության պարտադրված է մեզ, սա այդ շարքից է։ Վեհափառի ինստիտուտը ֆիզիկական անձի ինստիտուտ չէ, այն պետության ինստիտուտ է:Պետք է հարգեն հավատքի մարդկանց, և այստեղ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսին հատուկ պետական պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ նախագծի մերժմանը