Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրություններին մնացել է 17 օր, ու տեսածներս ու լսածներս միայն ռազբոռկաներ են, ճիշտ ու սխալի դատողություններ, տղայական հոխորտանքներով փոխհրաձգություններ, լավագույն դեպքում՝ նկարներ, էջերի լայքարշավներ, «գնում եմ ազգին ու երկրին ծառայելու ու մասնագիտական կարողություններս ներդնելու, լավ երկիր կառուցելու» ու նմանատիպ լիրիկական բովանդակությամբ տեքստեր: Ճիշտ է, պաշտոնական քարոզարշավն էլ չի սկսել, բայց մինչ այժմ էլ առկա չէր պետության տեսլականի, տարբեր ոլորտների զարգացման ռազմավարական հայեցակարգերի շուրջ բանավեճ. ինչպիսի՞ն պետք է լինեն տնտեսության կառուցվածքը, սահմանադրական նոր ճարտարապետությունը, իշխանության ճյուղերի միջև հակակշռումն ու երկրի ինստիտուցիոնալ կառավարումը, ազգային անվտանգության հայեցակարգը, արցախյան հիմնախնդրի կարգավորումը, զբաղվածության ու աղքատության կրճատման քաղաքականությունները, հարկային ու մաքսային քաղաքականությունները, Հայաստանի պլան ա, պլան բ-երը, ժողովրդագրական ու միգրացիոն քաղաքականությունները ու այսպես շարունակ.... Ցավոք, այդ բանավեճը ժամանակային ու օբյեկտիվ այլ գործոններով պայմանավորված (քաղաքական ուժերի չկայացվածություն, բնույթով ապաքաղաքական ռեյտինգային ընտրակարգ և այլն) լիարժեք չի լինելու նաև քարոզարշավի 12 օրերին: Եթե խնդիր է, որ անձեր քվեարկվեն, ապա այդ դեպքում այլ խորհրդարան ենք ունենալու, եթե խնդիր է դրված, որ ծրագրեր քննարկվեն, ապա.... Չգիտեմ, չգիտեմ, լիքը բան չգիտեմ... Մի բան գիտեմ, որ 5 տարվա ապագան ոտքի վրա, ծնկի ծերին ու թաթարյախի չի կարող քննարկվել էլի... Իզուր չի, որ օրինակ ԱՄՆ-ում դա մի տարի քննարկում են պրայմերիզներով՝ թե անձերը, թե ծրագրերը, որ ընտրական միջավայրը և անձնական որակներ ստանա, և ծրագրային»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը